Այս տարվա մարտի վերջին դրությամբ Հայաստանում բջջային բաժանորդների թիվը կազմել է 3 561 096
«Բիզնես 24»-ը հերթական անգամ հրապարակել է ՀՀ Բջջային օպերատորների բաժանորդների և դրանց ակտիվության ցուցանիշները: Այսպիսով, 2014թ.-ի մարտի վերջի դրությամբ Հայաստանում կա 3 561 096 բջջային կապի բաժանորդ (ներառյալ լայնաշերտ ինտերնետի բաժանորդները): Տարվա սկզբի համեմատ սույն ցուցանիշն աճել է 8 827-ով, իսկ անցյալ տարվա առաջին եռամսյակի վերջի համեմատ աճը կազմել է 89 961: Միևնույն ժամանակ միայն բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3 318 931 է, տարվա սկզբի համեմատ ցուցանիշն աճել է 7 338-ով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 57 602:
Բաժանորդների թվով առաջատարն անփոփոխ է` Vivacell-MTS, այս տարվա մարտի վերջի դրությամբ ընկերության բաժանորդների քանակը կազմել է 2 198 743, տարվա սկզբի համեմատ սույն ցուցանիշը նվազել 1 896-ով, իսկ անցյալ տարվա մարտի վերջի համեմատ արձանագրվել է աճ 98 028-ով: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2 102 477 է, տարվա սկզբի համեմատ ցուցանիշն աճել է 2 702-ով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 93 093:
Բաժանորդների թվով երկրորդ հորիզոնականում է Beeline-ը, 2014թ.-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 739 208, այս տարվա սկզբի համեմատ սույն ցուցանիշն աճել է 11 563-ով, իսկ անցյալ տարվնույն ժամանակհատվածի համեմատ արձանագրվել է կրճատում 45 100-ով: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 699 381 է, այս տարվա սկզբի համեմատ ցուցանիշն աճել է 4 902-ով, իսկ անցյալ տարվա առաջին եռամսյակի վերջի համեմատ արձանագրվել է կրճատում 57 055-ով:
Բաժանորդների թվով երրորդն է Orange-ը, 2014թ.-ի մարտի վերջի դրությամբ ընկերության ժամանորդների թիվը կազմել է 623 145, 2014թ.-ի սկզբի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 840-ով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել 37 033-ով: Օrange-ի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 517 073 է, տարվա սկզբի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 266-ով, իսկ անցյալ տարվա առաջին եռամսյակի վերջի համեմատ արձանագրվել է աճ 21 564-ով:
Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS` 1 715 444 բաժանորդ (անցյալ տարվա առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` +53 348), Beeline` 569 334 բաժանորդ (-28 408), Orange` 372 445 բաժանորդ (-6 013):
Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS` 387 033 բաժանորդ (անցյալ տարվա առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` +39 745), Beeline` 130 027 բաժանորդ (-28 647), Orange` 114 628 բաժանորդ (+27 577):
Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Orange` 106 072 բաժանորդ (անցյալ տարվա առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` +15 469), Vivacell-MTS` 96 266 բաժանորդ ( +4 935), Beeline` 39 827 բաժանորդ (+11 955):
ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.
Կանխավճարային բաժանորդներ. Beeline՝ 2 196 դր. (անցյալ տարվա առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` +230 դր.), Vivacell-MTS` 1 589 դր. (-153 դր.), Orange` 1 500 դր. (-199 դր.):
Հետվճարային բաժանորդներ. Beeline՝ 4 289 դր. (անցյալ տարվա առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` +255 դր.), Orange` 4 282 դր. (-98դր.), Vivacell-MTS` 3 751 դր. (-383 դր.):
Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 4 606 դր. (անցյալ տարվա առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` -956 դր.), Vivacell-MTS` 2 790 դր. (-373 դր.), Beeline՝ 2 176 դր. ( -751 դր.):
MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).
Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 414 րոպե (2013թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` +67 ր.), Beeline ` 371 ր. (+76 ր.), Orange` 161 ր. (-43 ր.):
Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 685 րոպե (2013թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` +67 ր.), Orange ` 355 ր. (+57 ր.), Beeline` 347 ր. (+48 ր.):
Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 15 265 ՄԲ (2013թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` +2 866 ՄԲ), Vivacell-MTS` 10 762 ՄԲ (+ 3 707 ՄԲ), Beeline՝ 6 608 ՄԲ (+ 1 819 ՄԲ):
Նոր ակտիվացումներ.
Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 127 287 (2013թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` +11 240), Beeline ` 79 219 (- 20 868), Orange` 44 508 (-2 691):
Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 39 025 (2013թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` -14 333), Orange` 15 283 (-12 580), Beeline ` 5 585 (- 5 475):
Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 20 998 (2013թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` +3 057), Beeline՝ 13 732 (+ 6 145), Vivacell-MTS` 11 838 (-6 560):
Churn. Բաժանորդների արտահոսք.
Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 124 826 (2013թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` -7 838), Beeline ` 75 048 (-79 680), Orange` 52 053:
Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 38 694 (2013թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` +912), Beeline ` 11 715 (-4 628), Orange` 8 004:
Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Vivacell-MTS` 16 436 (2013թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ` -105), Orange` 13 236, Beeline՝ 7 453 (+174):
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է