Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Apple App Store. Հայաստանից ամենաշատ ներբեռնվող անվճար հավելվածները – 12/05/14
12/05/2014 12:15

Apple App Store. Հայաստանից ամենաշատ ներբեռնվող անվճար հավելվածները – 12/05/14

Ներկայասցնում ենք iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումներով հայաստանցիների կողմից Apple App Store-ից ներբեռնվող առաջատար 5 անվճար հավելվածները 2014թ.-ի մայիսի 12-ի դրությամբ:

Առաջին հորիզոնականում է School Driving 3D խաղը, որի միջոցով կարելի է մեքենա վարել սովորել: Երկրորդ հորիզոնականում է 2048 մաթեմատիկական խաղը: Երրորդ տեղում է Eurovision Song Contest Եվրատեսիլի հավելվածը: Չորրորդ տեղում է Godzilla: Strike Zone խաղը: Հնգյակը եզրափակում է Zombie Road Trip Trials խաղը: Ինչպես տեսնում ենք առաջին 5 հավելվածներից 4-ը խաղեր են:

Առաջատար 5 հայկական հավելվածները հետևյալն են.

1. Audiobook.Am` հայկական աուդիոգրքերի գրադարան (ընդհանուր ցուցակի 17-րդ հորիզոնական): 2. Yerevan Routs` Երևանյան տրանսպորտի տեղեկատվական հավելված (ընդհանուր ցուցակի 23-րդ հորիզոնական): 3. Armenian English dictionary` հայերեն-անգլերեն բառարան (ընդհանուր ցուցակի 34-րդ հորիզոնական): 4. Armenia Radio Player` հայկական ռադիոալիքների հարթակ (ընդհանուր ցուցակի 40-րդ հորիզոնական): 5. Police Cameras – Armenia` ճանապարհային տեսախցիկների քարտեզ (ընդհանուր ցուցակի 49-րդ հորիզոնական):

Լրահոս