Նոյեմբեր, 2025
November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Nokia-ն 100 մլն ԱՄՆ դոլար է ներդնում «խելացի» ավտոմեքենաների տեխնոլոգիայում
05/05/2014 20:41

Nokia-ն 100 մլն ԱՄՆ դոլար է ներդնում «խելացի» ավտոմեքենաների տեխնոլոգիայում

Բջջային հեռախոսների արտադրության բիզնեսը Microsoft-ին վաճառելուց հետո ֆիննական Nokia ընկերությունը սկել է դիտարկել «խելացի» ավտոմեքենաների ոլորտը:

Ընկերության Growth Partners վենչուրային ֆոնդը մտադիր է 100 միլիոն ԱՄՆ դոլար ներդնել բոլոր այն սթարթափներում, որոնք զբաղվում են ավտոմեքենաներում կոմունիկացիոն տեխնոլոգիաների ներկառուցմամբ:

Nokia-ն արդեն իսկ ունի իր տեղը ավտոէլեկտրոնիկայի շուկայում: Ընկերության Navteq բաժինն աշխատում է ավտոմեքենաների շարժական համակարգերի մշակմամբ: Nokia-ն մշակում է նաև Navteq հատուկ պրոդուկտներ՝ նախատեսված պլանշետների և սմարթֆոնների համար: Այս նախագծի վրա ներկայումս աշխատում է 6 000 մարդ, սակայն ենթադրվում է, որ շատ շուտով այս ցուցանիշը զգալիորեն մեծանալու է: