Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«ԱրմենՏել» ընկերությունը գործարկում է «All in 1» սակագնային փաթեթների շարքը
16/04/2014 10:36

«ԱրմենՏել» ընկերությունը գործարկում է «All in 1» սակագնային փաթեթների շարքը

Ապրիլի 15-ին «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարեց իր նոր՝ «All in 1» (Բոլորը 1–ում) սակագնային փաթեթների շարքի մասին, որն ընդգրկում է  «All in 2500» (Բոլորը 2500-ում), «All in 3500» (Բոլորը 3500-ում), «All in 5500» (Բոլորը 5500-ում), «All in 7500» (Բոլորը 7500-ում) փաթեթները՝ նախատեսված հետվճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար։

Հրավիրված շնորհանդեսի ժամանակ ներկայացնելով փաթեթները՝ «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը համոզմունք հայտնեց, որ նոր սակագնային փաթեթները շատ կարճ ժամանակում մեծ ժողովրդականություն կվայելեն, քանի որ ի սկզբանե ցուցաբերվել է համալիր մոտեցում. «Այստեղ բոլոր ծառայություններն ընդգրկված են մեկում բավականին մատչելի գներով, ինչը հերթական անգամ նվիրում է Beeline բաժանորդներին հարազատների և մտերիմների հետ շփվելու ավելի շատ ժամանակ», – նշեց Անդրեյ Պյատախինը:

Նա նաև տեղեկացրեց, որ միանալով «All in 2500» սակագնային փաթեթին և վճարելով ամսական 2500 դրամ՝ Beeline բաժանորդները կարող են 10.000 րոպե խոսել Beeline ցանցի ներսում, ինչպես նաև նրանց կտրամադրվի 50 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային ցանցեր։ Փաթեթում նաև ներառված է 250 ՄԲ GPRS ինտերնետ և 150 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ և ԼՂՀ բոլոր ցանցեր։  «All in 7500» սակագնային փաթեթում ներառված է 250 րոպե խոսելաժամանակ դեպի այլ ցանցեր, 2500 ՄԲ GPRS ինտերնետ և 1000 SMS հաղորդագրություն։

Փաթեթում ներառված ծառայությունների մնացորդը կարելի է ստուգել զանգահարելով 067406 համարին: Բաժանորդը կստանա SMS հաղորդագրություն, որտեղ նշված կլինի րոպեների մնացորդը ցանցի ներսում, րոպեների մնացորդը դեպի այլ ցանցեր, փաթեթում ներառված SMS-ների և ՄԲ-երի մնացորդը:

Վերը նշված բոլոր սակագնային փաթեթներում, ներառված րոպեները, SMS-ները, ՄԲ-ները սպառելուց հետո դեպի Beeline բջջային ցանց տեղական զանգերի 1 րոպեի արժեքը կկազմի է 5 դր, դեպի այլ ֆիքսված և տեղական բջջային զանգեր՝ 30 դրամ, իսկ 1Mb փոխանցված/ստացված տվյալների արժեքը՝ 5 դրամ։

«All in 1» սակագնային փաթեթների շարքում ընդգրկված տարիֆային բոլոր փաթեթների համար հասանելի է Beeline Բոնուս ծրագիրը, ինչպես նաև «Ինտերնետ Փաթեթ» և «Իմ մեղեդին» ծառայությունները։ Անցումն այլ սակագնային փաթեթներից բաց է։

Սակագնային փաթեթների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, զանգահարելով 0611 անվճար հեռախոսահամարին կամ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ: