Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Ամերիկացիները օնլայն են հետևելու հանցագործություններին
16/04/2014 02:38

Ամերիկացիները օնլայն են հետևելու հանցագործություններին

Անցյալ տարի ամերիկյան ոստիկանությունը սկսել է փորձարկել մի համակարգ, որը թուլ է տալիս օնլայն ռեժիմով հետևել մարդկանց և ավտոմեքենաների շարժին:

Եթե անգամ որևէ հանցագործություն վրիպի անվտանգության մարմինների աչքից, այսպես թե այնպես այն նկարահանվում է ընկերության կողմից, որն օդից կառավարում է մեծ քաղաքի կյանքը:

Վերահսկման այս նոր համակարգի հեղինակը Persistent Surveillance Systems (PSS) ընկերության տնօրեն Մակնատ Ռոսսն է:

Իր ստեղծած համակարգը Մակնատը նկարագրում է որպես Google Earth ծառայության live-տարբերակ՝ հագեցած TiVo հնարավորություններով: PSS զբաղվում է ինքնաթիռներում գերբարձր թույլատրությամբ տեսախցիկների տեղադրմամբ, որոնք թույլ են տալիս անդադար նկարել այն ամենը, ինչ տեղի է ունենում Երկրի մակերևույթի վրա:

Ինքնաթիռներում տեղադրված տեսախցիկերի նկարահանած տեսանյութերը կարելի է հետ տալ, մեծացնել կադրը, ինչպես նաև դրանց միջոցով կարելի է հետևել կոնկրետ մարդկանց կամ ավտոմեքենաների:

Ստացված նկարների միջոցով մարդուն ճանաչելն անհնար է, սակայն, զուգահեռ օգտագործելով դրսում տեղադրված տեսախցիկների նկարահանած նյութերը, կարելի է ճանաչել դեպքի վայրը լքող կասկածյալներին:

Լրահոս