Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Համակարգիչը ցույց է տվել, թե ինչ տեսք է ունենալու երեխան 80 տարի անց
10/04/2014 23:32

Համակարգիչը ցույց է տվել, թե ինչ տեսք է ունենալու երեխան 80 տարի անց

Վաշինգտոնի համալսարանի հետազոտողներին հաջողվել է մշակել մի ծրագիր, որը, հիմնվելով մանկական լուսանկարների վրա, ավտոմատ կերպով ստանում է ցանկացած տարիքում մարդու դեմքի պատկերը:

Խոսքը պատկերների «ծերացման» ամբողջությամբ ավտոմատացված պրոցեսի մասին է, որը կարող է մարդու դեմքի վրա ցույց տալ տարիքի հետ կապված արտաքին տեսքի փոփոխությունը, ընդ որում՝ տարբեր դիրքերում և դեմքի տարբերբեր արտահայտություններում:

Նորածնի դեմքի ձևն ու արտաքին տեսքը հիմնականում շատ են փոխվում տարիների ընթացքում, այդ իսկ պատճառով բոլոր փոփոխությունների հստակ մոդելավորումը մինչ օրս անլուծելի խնդիր էր համարվում:

Նոր տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է վերլուծել նույն սեռի և տարիքի հազարավոր մարդկանց արտաքին տեսքը: Այնուհետև, ստանալով տարքիքի հետ կապված արտաքին տեսքի միջինացված փոփոխությունները, համակարգիչն օգտագործում է դրանք նոր պատկեր վերլուծելու համար:

Գիտնականները փորձարկել են ստացված լուսանկարները՝ առաջարկելով պատահական մարդկանց ընտրություն կատարել երկու՝ իրական և մանկական լուսանկարների միջոցով ստացված պատկերների միջև: Երկու պատկերներն էլ մարդիկ ընտրել են միևնույն հաճախականությամբ առանց տարբերելու իրական լուսանկարն արհեստականից:

Կարևորագույն ոլորտը, որտեղ օգտագործվելու է այս ծրագիրը, լինելու է կորած և առևանգված երեխաների նկարների ձևավորումը: