Ապրիլ, 2025
April 2025
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Ապրիլի 23-ին Apple-ը կներկայացնի երկրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը
06/04/2014 19:29

Ապրիլի 23-ին Apple-ը կներկայացնի երկրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը

2014 թվականի գարունը հագեցած չէր Apple ընկերության շնորհանդեսներով: Բոլոր հետաքրքիր իրադարձությունները նախատեսվում են ամռան և աշնան ամիսներին, այդ իսկ պատճառով հետաքրքրությունը մեծանում է նույնիսկ ընկերության եռամսյակային հաշվետտվության նկատմամբ:  Երկար սպասելու անհրաժեշտություն այլևս չի լինի, քանի որ ապրիլի 23-ին Apple-ն իր ներդրողներին կներկայացնի եկամուտների մասին հաշվետվության արդյունքները: Կոնֆերանսին, սովորույթի համաձայն, կմասնակցեն Թիմ Քուքն ու Apple ընկերության ֆինանսական տնօրեն Փիթեր Օփենհեյմերը: Ներկաները ղեկավարությանը հարցեր տալու հնարավորություն կունենան և կստանան այնպիսի տվյալներով հագեցած պատասխաններ, որոնց մասին տեղեկություն ստանալն այլ պարագայում անհնար կլինի:

Չնայած Ամանորյա տոների շրջանում նվազած պահանջարկին՝ վերլուծաբանները սպասում են Apple ընկերության նոր ռեկորդներին: Սպասվում է, որ այս տարի սմարթֆոնների վաճառքի ծավալները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշները: