2013թ.-ի վերջի դրությամբ Հայաստանում կա մոտ 470 հազար ինտերենտ բաժանորդ
«Բիզնես 24»-ը հետաքրքիր տվյալներ է հրապարակել Հայաստանում ինտերնետ բաժանորդների քանակի մասին.
Հայաստանի հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվել են 2013թ.-ի չորրորդ եռամսյակի հաշվետությունները: Ի թիվս այլ բազմաթիվ ցուցանիշների, հեռահաղորդակցական ընկերությունները հրապարակում են նաև ինտերնետ բաժանորդների քանակը:
Բաժանորդների քանակով առաջատար է մնում Beeline-ը: 2013թ.-ի վերջի դրությամբ Beeline-ն ունի Hi-Line 159 808 բաժանորդ և 33 166 բջջային ինտերնետի բաժանորդ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների): 2012թ.-ի վերջի համեմատ Hi-Line-ի բաժանորդների քանակն աճել է մոտ 4.65%-ով, իսկ բջջային ինտերնետի բաժանորդների քանակը` 5950-ով կամ մոտ 21.86%-ով:
Բջջային երրորդ օպերատոր Orange-ը ունի 106 646 ինտերնետ բաժանորդ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների), 2012թ.-ի վերջի համեմատ սույն ցուցանիշն աճել է 21 963-ով կամ 25.93%-ով:
Վիվասել-ՄՏՍ-ի բաժանորդների քանակը կազմում է 100 864 (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների), 2012թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ 11 117-ով կամ 12.72%-ով:
2013թ.-ի վերջին Ucom-ի բաժանորդների քանակը եղել 53 591: 2012թ,-ի վերջի համեմատ բաժանորդների քանակն է 14 969-ով կամ 38.75%-ով:
Rostelecom-ի բաժանորդների քանակը 7215 է, 2012թ.-ի վերջի համեմատ արձանագրվել է աճ 7021-ով:
Arminco-ն ունի 258 բաժանորդ, 2012թ.-ի վերջի համեմատ բաժանորդների թիվը նվազել է 40-ով:
Interactive-ը 2013թ.-ի վերջին ունեցել է 2346 բաժանորդ: Մեկ տարվա մեջ բաժանորդների թիվը նվազել է 1266-ով:
Ամրակցված կամ լարային ինտերնետի ոլորտում ամենամեծ աճ է գրանցել Ucom-ը: Բջջային ինտերնետի ոլորտում` Orange-ը:
Ներկայացված ընկերությունների ինտերնետ բաժանորդների ընդհանուր թիվը 2013թ.-ի վերջի դրությամբ կազմել է 463894: Իհարկե կան նաև այլ ընկերություններ, որոնց տվյալները մենք չունենք և հետևաբար չենք ներկայացրել, սակայն չներկայացված ընկերությունների ինտերնետ բաժանորդների ընդհանուր քանակը դժվար գերազանցի 3-4 հազարի ցուցանիշը: Մեր գնահատմամբ 2013թ-ի վերջի դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը մոտավորապես կազմում է 468 հազար: 2012թ.-ի վերջի համեմատ բաժանորդների քանակն աճել է մոտ 66-68 հազարով կամ մոտ 16%-ով:
Հեռահաղորդակցական ըներությունները հրապարակում են նաև մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկը: Ցուցանիշները հետևյալն են.
Beeline (Hi-Line)` 24 730 MB, Beeline Mobile` 6 222 MB, Orange` 13 213 MB, Vivacell-MTS` 10 084 MB, Ucom` 54 172 MB, Rostelecom` 83 122 MB, Interactive` 28 600 MB, Arminco` 25 123 MB:
Նշենք, որ 2012թ.-ի վերջի համեմատ ինտերնետի օգտագործման ծավալները նույնպես զգալիորեն աճել են:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է