Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ամերիաբանկ, Զիգզագ և Սամսունգ. ինտերիերի և ցուցատախտակի դիզայնի մրցույթ
28/03/2014 21:27

Ամերիաբանկ, Զիգզագ և Սամսունգ. ինտերիերի և ցուցատախտակի դիզայնի մրցույթ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, «Զիգզագ» ՍՊԸ-ն և Սամսունգ ընկերությունը համատեղ հանդես են գալիս ինտերիերի դիզայնի մրցույթի հայտարարությամբ` «Ժամանակակից բիզնես միջավայր» անվան ներքո: Մրցույթը միտված է ստեղծելու գրավիչ, յուրօրինակ, հարմարավետ ու արդիական պայմաններով բիզնես միջավայր: 

Մրցույթի շրջանակներում անհրաժեշտ է ստեղծել Բանկի ներքին վերապատրաստումների կենտրոնի ինտերիերի դիզայնի նախագիծ և «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութներում Սամսունգ ապրանքանիշի էլեկտրատեխնիկայի համար նախատեսված ցուցատախտակի դիզայնի նախագիծ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և արտերկրի ուսումնական հաստատությունների շրջանավարտները կամ ուսանողները` միայնակ կամ խմբով (առավելագույնը` 4հոգի), որոնք մասնագիտացել են կամ ներկայումս մասնագիտանում են արվեստ, դիզայն և ձևավորում, ճարտարագիտություն կամ այլ հարակից գիտություններում, ինչը հնարավորություն կընձեռի ներկայացնել սույն մրցույթի պայմաններին համապատասխանող դիզայնի նախագծեր: Մրցույթին կարող են մասնակցել նաև այն անհատները, որոնք արհեստավարժ են ինտերիերի դիզայնի մշակման ու ձևավորման գործընթացում և կարող են ներկայացնել մրցույթի պայմաններին բավարարող դիզայնի նախագծեր: Մրցույթի պայմաններին մանրամասն կարելի է ծանոթանլ հետևյալ հղման միջոցով` http://contest.ameriagroup.am/index.html:

Մրցույթի արդյունքները գնահատելու համար սահմանված է 3 մրցանակ, որից 1-ին մրցանակը շնորհվում է Ամերիաբանկի կողմից մրցույթի արդյունքները գնահատող հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված անձին, իսկ 2-րդը՝ «Զիգզագ» և Սամսունգ ընկերությունների միասնական հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված անձին: Երրորդ մրցանակը շնորհվում է ամենաստեղծագործ աշխատանքի համար` երեք ընկերությունների համատեղ որոշմամբ:

Մրցույթին ներկայացված նախագծերը հնարավորություն ունեն միաժամանակ շահելու 2 մրցանակ: Միևնույն անձը կարող է միաժամանակ ստանալ 1-ին և 2-րդ մրցանակ, եթե հաղթող է ճանաչվել և' Ամերիաբանկի հանձնաժողովի, և' «Զիգզագ» ու Սամսունգ ընկերությունների հանձնաժողովի կողմից:

Մրցույթի 1-ին և 2-րդ մրցանակակիրները պարգևատրվում են հավասար չափով: Հաղթողների համար որպես մրցանակ սահմանված է Սամսունգ ապրանքանիշի համակարգիչ (մոնոբլոկ)` նախատեսված դիզայներական աշխատանքների համար կամ նվեր-քարտ(650,000 ՀՀ դրամ)` «Զիգզագ» ընկերության խանութների ցանցից Սամսունգ ապրանքանիշի տեխնիկա գնելու համար:

Երրորդ տեղի հաղթողի համար որպես մրցանակ սահմանված է «Սամսունգ» ապրանքանիշի պլանշետ կամ նվեր-քարտ (300,000 ՀՀ դրամ)` նախատեսված «Զիգզագ» ընկերության խանութների ցանցից «Սամսունգ» ապրանքանիշի տեխնիկա գնելու համար:

Դիզայնի նախագծերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 2014 թվականի ապրիլի 30-ը: Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն մինչև սույն թվականի մայիսի 16-ը` ԶԼՄ-ներում, Ամերիաբանկի և Սամսունգ ընկերությունների ֆեյսբուքյան էջերում: