Orange. գերարագ ինտերնետ մոդեմներ
Orange-ը շարունակում է գերարագ ինտերնետի ծառայություններն ավելի հասանելի դարձնել իր բաժանորդների համար: Այսուհետ Ինտերնետ Հիմա 8000 սակագնային պլանի բաժանորդները նույնպես հնարավորություն կունենան օգտվել Orange-ի՝ մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող H+ ցանցի առավելություններից:
«Սույն թվականի հունվարին մենք զգալիորեն ընդլայնեցինք մեր H+ 42Մբ/վ արագության ցանցը՝ այն հասանելի դարձնելով երկրի բնակչության 85%-ին: Բացի այդ, մեր բաժանորդներին ներկայացրեցինք ինտերնետ ծառայությունների նոր պայմաններ՝ առաջարկելով գերարագ ինտերնետի ավելի մեծ ծավալ և ավելի մատչելի գներ: Այժմ Orange-ը շարունակում է ջանքեր գործադրել ինտերնետ ծառայությունների օգտատերերի համար մինչև 42Մբ/վ գերարագ ինտերնետն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Ինտերնետ Հիմա 8000 սակագնային պլանի բաժանորդներն այժմ, 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում, կարող են Ինտերնետ Հիմա 42.2Մբ/վ մոդեմը ձեռք բերել 8000 դրամով: Ինտերնետ Հիմա 11000 և Ինտերնետ Հիմա 15000 սակագնային պլաններին 12 ամսով բաժանորդագրվելիս նշված մոդեմը հասանելի է ընդամենը 1 դրամով: Առանց բաժանորդագրության՝ մոդեմը կարելի է ձեռք բերել 30000 դրամով՝ նախկին 50000 դրամի փոխարեն:
Բացի այդ, Orange-ն իր Ինտերնետ Հիմա 21.6Մբ/վ մոդեմը հասանելի է դարձրել Ինտերնետ Հիմա 3500 սակագնային պլանի բաժանորդներին: 12 ամսով այս սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում՝ մոդեմը կարելի է ձեռք բերել 1500 դրամով: Ինտերնետ Հիմա 21.6Մբ/ մոդեմն ավելի մատչելի է դարձել նաև Ինտերնետ Հիմա 6000 սակագնային պլանի բաժանորդների համար, ովքեր 12 ամսով բաժանորդագրվելիս այժմ մոդեմը կարող են ձեռք բերել 1 դրամով՝ նախկին 1500 դրամի փոխարեն:
Հիշեցնենք, որ Orange-ն իր ողջ ծածկույթում առաջարկում է մինչև 21.6 Մբ/վ, իսկ 315 բնակավայրերում՝ մինչև 42.2 Մբ/վ ներբեռնման արագություն:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է