Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Մարդը կարող է տարբերակել մոտ 1 տրիլիոն հոտ
24/03/2014 21:27

Մարդը կարող է տարբերակել մոտ 1 տրիլիոն հոտ

ԱՄՆ Ռոքվելերի համալսարանի գիտնականների կողմից կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդու քիթը հնարավորություն ունի տարբերակելու մոտ մեկ տրիլիոն հոտ: Ստացված արդյունքները բավական զարմանալի են, քանի որ նախկինում գերակայում էր այն տեսությունը, ըստ որի մարդ կարող է տարբերակել մոտ 10 հազար հոտ:

Ուսւոմնասիրության հեղինակ Լեսլի Վոշելի կարծիքով մարդու քթի կարողությունների մասին պատկերացումները նախկինում չափազանց սահմանափակ են եղել: Նշենք, որ ուսումնասիրությանը մասնակցել է 26 մարդ, որոնք փորձել են տարբերակել 128 հոտերի տարբեր խառնուրդների արդյունքում առաջացած նոր հոտերը: