Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Apple-ը Samsung-ի ամեն մի սմարթֆոնի վաճառքից պահանջում է 40$
12/03/2014 14:37

Apple-ը Samsung-ի ամեն մի սմարթֆոնի վաճառքից պահանջում է 40$

Ի օգուտ Apple-ի օրերս ավարտված դատավարությունից հետո, երբ Samsung-ը ենթարկվեց 929 մլն դոլար տուգանքի, ամերիկյան ընկերությունը կրկին պահանջներ է ներկայացրել կորեացիներին, սակայն այս անգամ Apple-ն շատ ավելի է գնահատում իր կրած վնասները:

Խոսքը գնում է 5 արտոնագրի մասին, որոնք Apple-ի կարծիքով անվճար օգտագործվում են Samsung-ի կողմից, մասնավորապես` ավտոմատ լրացման, համարի հավաքման, փնտրման, սինխրոնիզացիայի և slide-to-unlock ֆունկացիաները:

Կարելի է ասել, որ դատական հաղթանակից հետո Apple-ի ախորժակը բացվել է, եթե նախկինում նրանք 3 արտոնագրի խախտման համար ամեն վաճառված սարքից պահանջում էին 7.14 դոլար, ապա այժմ ամեն մի արտոնագրի համար պահանջում են 8 դոլար: Այսինքն, եթե Samsung-ի կողմից մեկ սարքում օգտագործվել են բոլոր վերոնշյալ ֆունկցիաները, ապա այդ սարքի վաճառքի 40 դոլար պետք է վճարվի Apple-ին: