Դեկտեմբեր, 2025
November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հաքերային հարձակումներ հայկական կայքերի վրա
26/02/2014 10:25

Հաքերային հարձակումներ հայկական կայքերի վրա

Այսօր գիշեր ադրբեջանական հաքերների կողմից վնասվել են հայկական մի շարք կայքեր: Ադրբեջանական այս հարձակումն առանձնանում է նրանով, որ վնասված կայքերի շարքում կան մի շարք հայտնի նախագծեր` spyur.am, mediamax.am, banks.am, itel.am, auto.am bravo.am, totalfootball.am, panorama.am և այլն: Որոշ տեղեկությունների համաձայն կոտրված հայկական կայքերի թիվն անցնում է 300-ից: Վնասված կայքերի մեծ թիվը հնարավոր է պայմանավորված լինի նրանով, որ հարվածն հասցվել է հոսթինգ սերվերներին, այլ ոչ ուղղակիորեն կայքերին: Հուսով ենք, որ ինտերնետային նախագծերը իրականացնողները լուրջ հետևություններ կանեն և կբարձրացնեն իրենց կայքերի անվտանգության մակարդակը: