Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Google-ը ներկայացրել է 3D-սկաներով առաջին սմարթֆոնը
25/02/2014 00:46

Google-ը ներկայացրել է 3D-սկաներով առաջին սմարթֆոնը

Google ընկերությունը մշակել է Project Tango սմարթֆոնի նմուշ, որի առանձնահատկությունը կայանում է շրջակա միջավայրը սկանավորելու և դրա եռաչափ մոդելը ստեղծելու մեջ:

«Project Tango-ի նպատակն է «սովորեցնել» բջջային սարքավորումներին տարածությունն ու շարժումներն ընկալել այնպես, ինչպես ընկալում են մարդիկ»,- նշվում է նախագծի պաշտոնական կայքում:

Tango նախագիծն իրենից ներկայացնում է 5 դյույմանի սմարթֆոն, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով և իր մեջ ներառում է ծրագրային հատուկ համակարգեր, որոնք թույլ են տալիս ստանալ այն տարածքի 3D-քարտեզը, որտեղ տվյալ պահին գտնվում է օգտատերը: Սմարթֆոնն ունի 4 Մպ տեսախցիկ:

Project Tango-ն կարելի է կիրառել բազմաթիվ ոլորտներում: Օրինակ, խանութ գնալուց առաջ Դուք կարող եք կառուցել Ձեր տան 3D-քարտեզը`այդպիսով հեշտացնելով կահույքի ընտրության խնդիրը:

Ներկայումս գոյություն ունի այսպիսի սմարթֆոնների մոտ 200 նմուշ, որոնք նախատեսված են 3D-սկանավորման հնարավորություն ընձեռող հավելվածներ ծրագրավորողների համար: Ընկերությունը մտադիր է բաժանել իր ունեցած սարքավորումները մարտի 14-ին: