Facebook Paper լրատվական հավելվածն արդեն հասանելի է
Facebook-ի նորություններին ծանոթանալու համար նախատեսված Facebook Paper հավելվածն արդեն հասանելի է: Այն անվճար կարելի է ներբեռնել ամերիկյան App Store-ից:
Հավելվածը բաղկացած է մի քանի բաժիններից, դրանք են` Tech, Planet, Flavor, Creators, Ideas, LOL, Headlines, Enterprise, Pop Life, Score, Exposure, Equalize, All City, Well Lived, Family Matters, Cute, Glow, Home և Pride։ : Եթե Ձեզ մոտ ցանկություն է առաջանում ծանոթանալ որևէ կոնկրետ ոլորտի թարմ նորություններին, ապա պարզապես պետք է ընտրեք վերը նշված բաժիններից մեկը, որը տվյալ պահին ավելի հետաքրքիր կլինի Ձեզ համար, և այդ պահից Facebook-ի նորությունների հոսքը կձևավորվի Ձեր ընտրած բաժնի պարունակության հիման վրա:
Եթե Ձեր ընկերներից մեկը կիսվել է մի հետաքրքիր հոդվածի հղումով, այն կարդալու համար անհրաժեշտ է մատը սահեցնել էկրանի երկայնքով և հոդվածը կբացվի նոր պատուհանում: Այդպիսով մնացած գրառումները չեն կարողանա շեղել Ձեր ուշադրությունը: Նկարները բացվում են ամբողջ էկրանով, և եթե ցանկանում եք մանրամասնությամբ զննել այն, բավական է շրջել սարքավորումը աջ կամ ձախ:
Facebook Paper–ի միջոցով ներկայացված տեղեկատվությունը հավաքագրվում է համացանցի ամենահայտնի աղբյուրներից և օգտատերերի համար այն կարող է ծառայել որպես վիրտուալ ամսագիր:
Օգտատերն իրենք էլ կարող են հրապարակել իրենց սեփական պատմությունները: Facebook Paper–ի առանձնահատկություններից մեկն այն է, որ Ձեզ հնարավորություն կընձեռնվի մինչ գրառման հրապարակումը տեսնել, թե այն ինչ տեսք կունենա նորությունների հոսքում: Facebook-ի հիմնական ֆունկցիաներն այս հավելվածում էլ կգործեն: Դուք կկարողանաք հավանել և կիսվել նորություններով:
- 
                    
              
                              12:10 21/10/25Team Telecom Armenia-ն չորրորդ տարին շարունակ աջակցում է Koreez համադպրոցական մրցանակաբաշխությանը
 - 
                              18:24 08/10/25Team Telecom Armenia. Գիտության համապետական տոնը համախմբել է շուրջ 35 000 մասնակցի
 - 
                              22:46 07/10/25Team Telecom Armenia-ն՝ տարվա ամենատեխնոլոգիական միջոցառման՝ «ԴիջիԹեք»-ի 5G գործընկեր
 - 
                              17:26 18/09/25Team Telecom Armenia-ն՝ Գիտության շաբաթվա տեխնոլոգիական գործընկեր
 
- 
                    
              
                              14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
 - 
                              15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
 - 
                              14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
 - 
                              19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
 
- 
                    
              
                              14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
 - 
                              19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
 - 
                              18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
 - 
                              18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
 
- 
                    
              
                              12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
 - 
                              16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
 - 
                              13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
 - 
                              16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
 
- 
                    
              
                              12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
 - 
                              14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
 - 
                              21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
 - 
                              16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է
 








