Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ապագայի սմարթֆոններ. 7 նոր տեխնոլոգիա
09/07/2013 17:49

Ապագայի սմարթֆոններ. 7 նոր տեխնոլոգիա

 Աչքի խնձորակի սքան

Արդեն մի քանի տարի է, ինչ սմարթֆոնի տիրոջը ճշգրտորեն և արագ կերպով որոշելու լուծումներ չեն առաջարկվում: Գաղտնաբառի ներդրումից ի վեր նոր մեթոդներ չեն մշակվել: Մատնահետքերի ստուգման սարքերն իրենց թանկության և ոչ միշտ ճշգրիտ աշխատանքի պատճառով այդպես էլ մեծ կիրառում չստացան: Ամեն դեպքում, Apple-ը չի հանձնվում և առաջիկայում iPhone-ները կկարողանան տարբերակել օգտվողների մատնահետքերը: Մեթոդներից մեկն է նաև ձայնի տարբերակումը: Չինական Baidu-Lenovo A586 սմարթֆոնն արդեն օժտվում է նման համակարգով: Իսկ ամենահեռանկարային մեթոդը մնում է աչքի խնձորակի սքանը: Մասնագետների կարծիքով՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում սմարթֆոնները կօժտվեն նման համակարգերով:
 
5G ցանցեր

Սմարթֆոնների ամենակարևոր հատկություններից մեկը տվյալների արագ փոխանակումն է: LME տեխնոլոգիան արդեն իսկ թույլ է տալիս տվյալների փոխանակումն իրականացնել 75 ՄԲիթ/վ արագությամբ: Հայտնի է, որ Samsung կորպորացիան մոտավորապես 2020թ.-ին Հարավային Կորեայում կսկսի 5G ցանցերի կառուցումը, ինչը հնարավորություն կտա տվյալների փոխանակման արագությունը ավելացնել ևս մի քանի անգամ: Samsung-ում խոսք են տալիս, որ նոր սերնդի ցանցերի միջոցով հնարավոր կլինի մեկ ֆիլմը ներբեռնել մի քանի վայրկյանում:
 
48 միջուկով պարունակող պրոցեսոր

Intel ընկերությունը առաջիկա 5-10 տարիների ընթացքում պատրաստվում է թողարկել 48 միջուկ պարունակող պրոցեսոր, որը սմարթֆոններին հնարավորություն կտա ցուցացրել 3D վիդեո, օգտվել խելացի և արագ փնտրման հնարավորությունից և առանց խափանման կիրառել ձայնային հրամանների արձակման համակարգը:

Նոր միկրոմարտկոցներ

5G կապով աշխատող և 48 միջուկ պարունակող պրոցեսորով օժտված սմարթֆոնը ներկայումս արտադրվող ամենահզոր մարտկոցներով կաշխատի միայն 20 վայրկյան: Ակնհայտ է, որ ապագայի սմարթֆոնները պետք է օժտված լինեն որակապես նոր մարտկոցներով: Ճապոնական ինժեներները փորձում են նոր մեթոդներով ավելի շատ էներգիա ստանալ ջրածնից, իսկ ամերիկյան Իլինոիսի համալսարանի գիտնականները փորձում են ստանալ նոր մարտկոցներ, որոնք, պահպանելով նույն չափսերը, 2000 անգամ ավելի շատ էներգիա կտան: Սպասվում է, որ նոր սերնդի մարտկոցները կհայտնվեն արդեն 2018թ.-ին:
 
Ճկվող էկրաններ

Ենթադրվում է, որ ապագայի սմարթֆոնները օժտված կլինեն ճկվող էկրաններով: LG կորպորացիան արդեն սկսել է նման տեխնոլոգիաների փորձարկումը: Ընկերության արտադրած 5 դույմ տրամագծով էկրանը կարողանում է աձանց վնասվելու բավականաչափ ճկվել:

3D էկրաններ

Amazon ընկերությունն արդեն իսկ աշխատում է 3D էկրանով օժտված սմարթֆոնի ուղղությամբ: Սմարթֆոնը հնարավորություն կտա առանց հատուկ ակնոցների դիտել ծավալային վիդեո:

NFC տեխնոլոգիաներ

NFC-ն տեխնոլոգիա է, որը հնարավորություն է տալիս իրար մոտ գտնվող սմարթֆոններին միմյանց հետ տեղեկատվություն փոխանակել: Նման տեխնոլոգիաներն ահռելի ներուժ ունեն: Առաջին հերթին դրանք կարող են օգտագործվել օնլայն վճարումների համար: Կասկած չի հարուցում այն հանգամանքը, որ առաջիկա տարիներին բջջային հեռախոսը կփոխարինի դրամապանակը կամ վճարային պլաստիկ քարտերը, ինչի հետևանքով էլ NFC-ն կդառնա սմարթֆոնների ամենաօգտագործվող ֆունկցիաներից մեկը:

Լրահոս