Հուլիս, 2026
July 2026
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հայ հիմնադիրներով AI ստարտափ Modelence-ը մեկնարկել է Product Hunt-ում
01/07/2026 14:26

Հայ հիմնադիրներով AI ստարտափ Modelence-ը մեկնարկել է Product Hunt-ում

Հայ հիմնադիրներ Արամ Շատախցյանի և Էդուարդ Փիլիպոսյանի կողմից ստեղծված Modelence AI ստարտափն այսօր ներկայացվում է Product Hunt-ում՝ իր նոր Modelence Mobile Builder լուծմամբ։

Modelence-ը մշակել է AI-ով աշխատող հարթակ, որը հնարավորություն է տալիս ստեղծել վեբ և բջջային հավելվածներ մեկ միասնական ենթակառուցվածքի հիման վրա։ Նոր Mobile Builder-ը թույլ է տալիս Android և iOS հավելվածները կապել նույն backend-ի և տվյալների բազայի հետ, ինչ վեբ հավելվածը՝ զգալիորեն արագացնելով ծրագրային արտադրանքի մշակման գործընթացը։

Հիմնադիրների խոսքով՝ այն գործընթացները, որոնք ավանդաբար պահանջում էին առանձին թիմեր և ամիսների աշխատանք, այժմ կարող են իրականացվել ժամերի ընթացքում՝ օգնելով ընկերություններին և ստարտափներին ավելի արագ փորձարկել և շուկա դուրս բերել նոր գաղափարներ։

Product Hunt-ը համարվում է աշխարհի առաջատար հարթակներից մեկը նոր տեխնոլոգիական պրոդուկտների ներկայացման և բացահայտման համար, և Modelence-ի այս մեկնարկը կարևոր փուլ է ընկերության միջազգային զարգացման ճանապարհին։