Հունիս, 2026
June 2026
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
12/06/2026 12:14

Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»

Team Telecom Armenia-ն Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում արժանացել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող» մրցանակին։ Մրցանակը շնորհվել է ընկերության ցուցակված բաժնետոմսերով 2025 թվականի ընթացքում իրականացված գործարքների ծավալի հիման վրա։

Պարգևատրումը վկայում է Team-ի նկատմամբ ներդրողների բարձր վստահության, ինչպես նաև Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գործում ընկերության կարևոր դերակատարության մասին։ Բաժնետոմսերի ակտիվ շրջանառությունը շուկայում արտացոլում է ներդրողների հետաքրքրությունն ընկերության երկարաժամկետ զարգացման ռազմավարության, ֆինանսական կայունության և աճի հեռանկարների նկատմամբ։

«Այս մրցանակն արտացոլում է Team Telecom Armenia-ի նկատմամբ ներդրողների վստահությունը և հաստատում, որ ընկերության կողմից իրականացվող ռազմավարական նախաձեռնություններն ու ներդրումային ծրագրերը դրական արձագանքի են արժանանում կապիտալի շուկայում։ Մենք շարունակելու ենք աշխատել թափանցիկ, հաշվետու և կայուն բիզնես մոդելի զարգացման ուղղությամբ՝ ստեղծելով երկարաժամկետ արժեք մեր բաժնետերերի, հաճախորդների և Հայաստանի տնտեսության համար»,-նշում է Team Telecom Armenia-ի ֆինանսական տնօրեն Կարեն Մնացականյանը:

Team Telecom Armenia-ն շարունակում է հետևողականորեն զարգացնել կորպորատիվ կառավարման և թափանցիկության լավագույն պրակտիկաները՝ ապահովելով բաժնետերերի և ներդրողների համար բաց ու կանխատեսելի գործարար միջավայր։

Հիշեցնենք, որ Team Telecom Armenia-ն տեղաբաշխել էր 8 միլիարդ 240 միլիոն դրամ արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, և շուրջ 1000 ներդրող դարձել էր ընկերության բաժնետեր։ Team-ի բաժնետոմսերը շարունակում են լինել ազատ շրջանառության մեջ, և շուկայի մասնակիցները կարող են գնել կամ վաճառել դրանք:

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։