Team Holding-ը հայտարարում է պարտատոմսերի վաճառքի մեկնարկը․ տեղաբաշխողը Freedom Broker Armenia-ն է
Team Holding ընկերությունը հայտարարում է անվանական/արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի ամբողջական թափանցիկությունն ու միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացումը։
Team Holding-ի պարտատոմսերը ներկայացնում են երկարաժամկետ ներդրումային գործիք՝ նպատակ ունենալով աջակցել ընկերության ենթակառուցվածքային և նորարարական ծրագրերի ֆինանսավորմանը։ Ընկերության ռազմավարությունն ուղղված է տնտեսական միջավայրի զարգացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը և տնտեսության համար արժեք ստեղծող նախագծերի իրականացմանը։
Առաջին փուլի շրջանակում Team Holding-ը տեղաբաշխում է դոլարային և դրամային պարտատոմսեր, որոնք առաջարկվում են հետևյալ պայմաններով․ դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը 9 միլիոն դոլար է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 9%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։
Դրամային պարտատոմսերի անվանական ծավալը 1,4 միլիարդ ՀՀ դրամ է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 հազար ՀՀ դրամ, արժեկտրոնի եկամտաբերությունը` 12%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։
Առաջին փուլի պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի 2025թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2026 թ. մարտի 3-ը։
Տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները Team Holding-ն ուղղելու է իր հիմնական ռազմավարական ուղղությունների զարգացմանը՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, նորարարական լուծումների ներդրմանը, ինչպես նաև ընթացիկ նախագծերի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը։
«Team-ը ընկերությունների խումբ է, որը ձգտում է խթանել տնտեսությունը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի և կիրառելի կլինեն բոլորի համար։ Վերջին տարիներին մենք շարունակաբար ամրապնդում ենք մեր դիրքը շուկայում՝ իրականացնելով այնպիսի ծրագրեր, որոնք էական ազդեցություն ունեն տնտեսության աճի, ծառայությունների որակի բարելավման և ներդրումային միջավայրի զարգացման վրա։ Team Holding-ը շարունակելու է գործել երկարաժամկետ, կայուն բիզնեսի սկզբունքներով՝ ավելացնելով ներդրողների համար հասանելի հնարավորությունները»,-ասում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:
Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը հավելում է. «Մեզ համար առաջնային է ներդրողներին տրամադրել պարզ, հասկանալի և վստահելի ներդրումային գործիքներ։ Team Holding-ի պարտատոմսերի թողարկումը կարևոր նախաձեռնություն է, որը միաժամանակ խթանում է ինչպես ընկերության զարգացումը, այնպես էլ Հայաստանի կապիտալի շուկայի կայուն ընդլայնումը։
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես առցանց՝ Freedom Broker Armenia հարթակի միջոցով, այնպես էլ դիմելով ընկերության գրասենյակ կամ ներկայացնելով հայտ ընկերության պաշտոնական կայքում։
Ծրագրային ազդագրով նախատեսված տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 31,500,000 ԱՄՆ դոլար և 1,4 միլիարդ ՀՀ դրամ։ Team Holding-ի պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում 2025 թ․ նոյեմբերի 19-ի թիվ 1/417Ա որոշմամբ։
Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին և հրապարակային առաջարկի հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։
Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր պայմանները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում։
«Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, հիմնադրված 2021 թվականին Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից, ձևավորվել է որպես դուստր և այլ ընկերություններում ներդրումներ կատարող «հոլդինգային» ընկերություն, որը միավորում է դուստր ընկերություններ տարբեր ոլորտներում և ստեղծում բազմաճյուղ կորպորատիվ էկոհամակարգ։ Հոլդինգը միավորել է կախյալ և դուստր ընկերություններ տարբեր ոլորտներից՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգային ինտեգրացիա, ֆինթեք, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր, էներգետիկա և շինարարություն, հյուրընկալության ոլորտ, գինեգործություն և բարձրորակ սպառողական ապրանքների մատակարարում։ Այսօր Հոլդինգի գործունեությունը ընդգրկում է Հայաստանի տնտեսության մի շարք առանցքային ուղղություններ։
Freedom Broker Armenia-ն (իրավաբանական անվանումը՝ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ)՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որն ապահովում է մուտք դեպի տեղական և միջազգային ֆոնդային շուկաներ։ Ընկերությունն առաջարկում է ներդրումային և բրոքերային ծառայությունների ամբողջական շրջանակ՝ արժեթղթերի առքուվաճառք, ֆոնդային ներդրումներ, IPO-ների մասնակցություն և ինքնուրույն առևտուր մեր առցանց հարթակի միջոցով։ Freedom Broker Armenia-ն հանդիսանում է Freedom Holding Corp. միջազգային ֆինանսական հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը ցուցակված են NASDAQ ֆոնդային բորսայում (FRHC): Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 8.9 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 9.9 մլրդ դոլար (31.03.2025)։ Freedom Holding Corp.-ը ներկայացված է ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և Ասիայում՝ ունենալով ավելի քան 8700 աշխատակից, 202 գրասենյակ, և 11 միլիոն օգտատեր թվային էկոհամակարգում։
-
22:35 09/11/25Team Telecom Armenia-ի 5G-ն ամբողջությամբ հասանելի է նաև Գյումրիում և Վանաձորում
-
12:10 21/10/25Team Telecom Armenia-ն չորրորդ տարին շարունակ աջակցում է Koreez համադպրոցական մրցանակաբաշխությանը
-
18:24 08/10/25Team Telecom Armenia. Գիտության համապետական տոնը համախմբել է շուրջ 35 000 մասնակցի
-
22:46 07/10/25Team Telecom Armenia-ն՝ տարվա ամենատեխնոլոգիական միջոցառման՝ «ԴիջիԹեք»-ի 5G գործընկեր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է








