
SADA-ն ճանաչվել է 2025 թվականի Google-ի գործընկեր՝ հանրային ծառայությունների ոլորտի 5 ուղղությունով
Google Cloud-ի ծառայությունների ու լուծումների խորհրդատու, հաճախորդների համար փոխակերպման ուղիներ առաջարկող SADA, an Insight company-ն ստացել է Google-ի Հանրային հատվածի գործընկերոջ պիտակներ (բեյջեր)` արհեստական բանականության և մեքենայական ուսուցման (AI և ML), տվյալների վերլուծության, քարտեզների և աշխարհատարածության, անվտանգության և աշխատանքային վերափոխման կատեգորիաներում։
2024 թվականին SADA-ն նշանակալի հաջողություններ է գրանցել այս ոլորտներում՝ հանրային հատվածի կազմակերպությունների համար ազդեցիկ արդյունքներ ապահովելով։
Օրինակ՝ SADA-ն Չիկոպի ոստիկանության բաժնին օգնել է արդիականացնել գործունեությունը և բարելավել հանրային անվտանգությունը։ Google Workspace-ի ներդրման միջոցով SADA-ն օգնել է ոստիկանության բաժնին նվազեցնել թղթաբանությունը, ապահովել 100% համապատասխանություն Քրեական արդարադատության տեղեկատվական ծառայությունների չափանիշներին, պարզեցնել հաղորդակցությունը և հնարավորություն տալ իրական ժամանակում ծանուցումներ ստանալ։ Արդյունքում, ոստիկանության աշխատակիցները հնարավորություն են ստացել ավելի շատ կենտրոնանալ իրենց հիմնական պարտականությունների վրա։ Այս հաջողված փորձը ընդգծում է Google Cloud-ի տեխնոլոգիաներն օգտագործելու SADA-ի հմտությունները՝ հանրային հատվածում էական փոփոխություններ իրականացնելու նպատակով։
SADA-ն Google-ի Հանրային հատվածի գործընկերոջ պիտակները (բեյջերը) ստացել է հետևյալ ոլորներում․
Արհեստական բանականություն/մեքենայական ուսուցում. SADA-ն կարող է օգնել պետական գործակալություններին՝ օգտագործել AI/ML տեխնոլոգիաները որոշումների կայացման բարելավման, գործընթացների ավտոմատացման և քաղաքացիների փորձառությունների անհատականացման համար։
Տվյալների վերլուծություն. SADA-ն հնարավորություն է տալիս հանրային հատվածի կազմակերպություններին՝ բացահայտելու տվյալների հնարավորությունները առաջադեմ վերլուծական լուծումների միջոցով։ Դրանք ներառում են տվյալների պահեստավորումը, բիզնես վերլուծությունը և տվյալների վիզուալիզացիան։
Քարտեզներ և աշխարհատարածություն. SADA-ի աշխարհատարածության ոլորտի փորձը պետական մարմիններին հնարավորություն է տալիս օգտագործել տեղանքի մասին տվյալները՝ ավելի լավ պլանավորման, արտակարգ իրավիճակներին արձագանքման որակի բարելավման և կենսական ենթակառուցվածքների ավելի արդյունավետ կառավարման համար։ SADA-ն աջակցում է կազմակերպություններին Google Maps-ի լուծումներով։
Անվտանգություն․ SADA-ն հանրային հատվածի կազմակերպություններին օգնում է ուժեղացնելու իրենց կիբեռանվտանգության համակարգերը համապարփակ լուծումների միջոցով, որոնք պաշտպանում են զգայուն տվյալները, կանխում կիբեռհարձակումները և ապահովում կարգավորող պահանջներին համապատասխանությունը։
Աշխատանքի վերափոխում․ SADA-ն հնարավորություն է տալիս հանրային հատվածի մարմիններին՝ արդիականացնելու իրենց աշխատավայրերը և բարձրացնելու աշխատակիցների արտադրողականությունը Google Workspace-ի լուծումների միջոցով։
«Google-ի հանրային հատվածի գործընկերոջ պիտակները հաստատում են մեր թիմի՝ նորարարական լուծումներ տրամադրելու պատրաստականությունը։ Մենք օգնում ենք նշանակալի արդյունքների հասնել այն կազմակերպություններին, որոնք պատրաստ են քաղաքացիներին ավելի լավ ծառայություններ մատուցել»,- նշել է SADA, an Insight company-ի Ռազմավարական գործընկերության և միջազգային GTM-ի հարցով ավագ փոխնախագահ Միշել Ամբրոսը։
SADA, an Insight company-ն պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայի համաշխարհային առաջատար է և Google Cloud-ի լուծումների մրցանակակիր մատակարար։ 2000 թվականից սկսած՝ SADA-ն օգնում է առողջապահության, մեդիայի, ժամանցի, մանրածախ առևտրի, արտադրության և հանրային ոլորտի հաճախորդներին՝ լուծելու իրենց առջև ծառացած ամենաբարդ թվային փոխակերպման խնդիրները, որպեսզի բիզնեսները կարողանան կենտրոնանալ իրենց նպատակների վրա: SADA-ն գրասենյակներ ունի Հյուսիսային Ամերիկայում, Հնդկաստանում և Հայաստանում: Ապահովելով վաճառքի, հաճախորդների աջակցության թիմեր, SADA-ն դիրքավորված է՝ օգնելու իր հաճախորդներին՝ իրենց թվային փոխակերպման բոլոր փուլերում: SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 7 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 11 մասնագիտացում և, Gartner Magic Quadrant™ 2023 զեկույցի համաձայն, ճանաչվել է ոլորտի նիշային դերակատար՝ Հանրային ամպային ՏՏ փոխակերպման ծառայություններ անվանակարգում։
-
17:37 29/01/25Team Telecom Armenia-ն` Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հովանավոր
-
16:25 24/12/24Team Telecom Armenia-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
-
19:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
-
17:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է