Հունվար, 2025
January 2025
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Kaspersky Digital Footprint Intelligence. դարքնետի յուրաքանչյուր երկրորդ էքսպլոյտ թիրախավորում է զրոյական և առաջին օրվա խոցելիություն
08/01/2025 12:13

Kaspersky Digital Footprint Intelligence. դարքնետի յուրաքանչյուր երկրորդ էքսպլոյտ թիրախավորում է զրոյական և առաջին օրվա խոցելիություն

Kaspersky Digital Footprint Intelligence-ի թիմը 2023-ի հունվարից 2024-ի սեպտեմբեր վերլուծել է դարքնետի ֆորումներում և Telegram-ի ստվերային ալիքներում խոցելիությունների էքսպլոյտների գնման և վաճառքի 547 հայտարարություն։ Պարզվել է, որ դրանց կեսը (51%) շահագործում է զրոյական և առաջին օրվա խոցելիությունները, իսկ մեկ էքսպլոյտի արժեքը կարող է հասնել միջինը 100 հազար ԱՄՆ դոլարի:

Էքսպլոյտները գործիքներ են, որոնք չարագործներն օգտագործում են տարբեր ծրագրերի խոցելիությունները շահագործելու համար՝ նպատակ ունենալով կատարել անօրինական գործողություններ, ինչպիսիք են չարտոնված հասանելիության ստացումը կամ տվյալների գողությունը: Զրոյական օրվա էքսպլոյտները թիրախավորում են համակարգերում նախկինում չբացահայտված խոցելիությունները, իսկ առաջին օրվա էքսպլոյտները՝ այն համակարգերը, որոնց խոցելիությունների համար շտկումներ կան, բայց տեղադրված չեն:

«Կասպերսկի» ընկերությունը հայտնում է, որ դարքնետում առաջարկվում է տարբեր տեսակի էքսպլոյտների լայն շրջանակ։ Ամենատարածվածը հետևյալ երկու խոցելիությունների համար նախատեսված էքսպլոյտներն են. RCE (Remote Code Execution), որը գրոհողներին թույլ է տալիս հեռավար կոդ գործարկել, և LPE (Local Privilege Escalation), որն  ընդլայնում է չարագործների հնարավորությունները գրոհի ենթարկվող համակարգում: Ըստ վերլուծված ավելի քան 20 հայտարարությունների՝ RCE էքսպլոյտները վաճառվում են միջինը 100 հազար դոլարով, իսկ LPE էքսպլոյտները՝ 60 հազար դոլարով: RCE խոցելիությունները համարվում են ավելի վտանգավոր, քանի որ դրանք չարագործներին թույլ են տալիս վերահսկողություն ստանալ համակարգի կամ դրա բաղադրիչների, ինչպես նաև գաղտնի տվյալների նկատմամբ:

«Ամենապահանջված և թանկ էքսպլոյտները թույլ են տալիս իրականացնել կիբեռգրոհներ, որոնք էական շահույթ են բերում կորպորատիվ տեղեկատվության գողության կամ կազմակերպություններին լրտեսելու հետևանքով: Էքսպլոյտների շուկայում ակտիվության գագաթնակետերն անկանխատեսելի են, և դրանք դժվար է կապակցել կոնկրետ իրադարձությունների հետ: Հետաքրքական է, որ մայիսին դարքնետում վաճառվել է վերլուծված ժամանակահատվածի ամենաթանկ էքսպլոյտներից մեկը՝ ենթադրաբար Microsoft Outlook-ի զրոյական օրվա խոցելիության համար, որի գինը կազմել է գրեթե երկու միլիոն ԱՄՆ դոլար: Ընդհանուր առմամբ, էքսպլոյտների շուկան մնում է կայուն, ուստի կիբեռանվտանգության միջոցները, ինչպիսիք են կանոնավոր թարմացումը և թվային ակտիվների մոնիտորինգը դարքնետում, մնում են առանցքային»,- մեկնաբանում է Kaspersky Digital Footprint Intelligence-ի ավագ վերլուծաբան Աննա Պավլովսկայան։

Խոցելիությունների և էքսպլոյտների օգտագործման հետ կապված կիբեռսպառնալիքներին դիմակայելու վերաբերյալ «Կասպերսկի» ընկերության խորհուրդներն՝  այստեղ:

«Կասպերսկի»-ն միջազգային ընկերություն է, որը 1997-ից աշխատում է տեղեկատվական անվտանգության և թվային գաղտնիության ոլորտում: Այսօրվա դրությամբ ընկերությունը պաշտպանել է ավելի քան 1 միլիարդ սարք զանգվածային կիբեռսպառնալիքներից և թիրախային գրոհներից, և նրա կուտակած գիտելիքներն ու փորձը հետևողականորեն փոխակերպվում են նորարարական լուծումների և ծառայությունների՝ ամբողջ աշխարհում բիզնեսի, կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների, պետական մարմինների և շարքային օգտատերերի պաշտպանության համար: «Կասպերսկի» ընկերության ընդարձակ պորտֆոլիոն ներառում է վերջնական սարքերի պաշտպանության առաջադեմ տեխնոլոգիաներ, մի շարք մասնագիտացված պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև կիբեռիմունային լուծումներ՝ բարդ և անընդհատ զարգացող կիբեռսպառնալիքների դեմ պայքարելու համար: Մենք օգնում ենք ամբողջ աշխարհում 200 հազար կորպորատիվ հաճախորդների պաշտպանել իրենց համար ամենաարժեքավորը: Ավելի մանրամասն՝ www.kaspersky.ru-ում։