Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը մեծ պահանջարկի շնորհիվ տեղաբաշխվեցին նախատեսված ժամանակից ավելի վաղ և պաշտոնապես ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում։
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենը ստորագրեց պարտատոմսերի ցուցակման որոշումը, որի համաձայն՝ սույն թվականի դեկտեմբերի 25-ից Team Telecom Armenia-ի պարտատոմսերը պաշտոնապես շրջանառվելու են բորսայում՝ հնարավորություն տալով բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց գնելու և վաճառելու Team-ի պարտատոմսերը։
Բարձր գնահատելով ընկերության նկատմամբ ձևավորված վստահությունը՝ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ թիմային ու արդյունավետ աշխատանքի արդյունքում է, որ կարողացել են դառնալ նման պարտատոմսեր թողարկած առաջին հայկական ընկերությունը․
«Team Telecom Armenia-ն մուտք է գործում զարգացման նոր փուլ՝ ներդրողներին տալով իրենց խնայողություններն արդյունավետ օգտագործելու, Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների արդիականացմանն ու դեպի կայուն թվային ապագա անցնելու հնարավորություն։ Այսկերպ յուրաքանչյուր ներդրող ազդեցություն է ունենում երկրի տնտեսության զարգացման վրա»։
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշեց՝ բորսայում խոշոր ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը ոչ միայն վկայում է կապիտալի շուկայի վստահության և գրավչության աճի մասին, այլև ծառայում է որպես խթան երկրի տնտեսական զարգացման համար․ «Team Telecom Armenia-ի այս նախաձեռնությունը վառ օրինակ է, թե ինչպես կապիտալի շուկան կարող է աջակցել տնտեսության իրական հատվածի զարգացմանը՝ նպաստելով ներդրումների ներգրավմանն ու նոր նախագծերի իրականացմանը»։
Ընկերության 75 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ձեռք է բերել շուրջ 300 ներդրող։ Թողարկումը գրավել է ոչ միայն հարյուրավոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, այլև առաջատար միջազգային ֆինանսական հաստատությունների ուշադրությունը, որոնց թվում են հիմնական ներդրող Ասիական զարգացման բանկը (ADB), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) և Proparco-ն։
Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացրել է Ամերիաբանկը։
«Մեզ համար պատիվ է առանցքային դերակատարում ունենալ Team Telecom Armenia-ի պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացում, որն իրապես համարում ենք պատմական իրադարձություն հայկական կապիտալի շուկայի համար, քանի որ նման պարտատոմսերի առաջին թողարկումն է մեր երկրում։ Լիահույս ենք, որ ներդրողների բավականին դիվերսիֆիկացված ցանկի շնորհիվ կունենանք նաև երկրորդային ակտիվ շուկա»,- նշեց Ամերիաբանկի Ներդրումային բանկինգի գծով տնօրեն Առնո Մոսիկյանը։
Ներգրավված միջոցները Team Telecom Armenia-ն ուղղելու է ընկերության ռազմավարական առանցքային ուղղությունների զարգացմանը, մասնավորապես բջջային ու ֆիքսված ցանցերի, Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ենթակառուցվածքի ընդլայնմանը, ինչպես նաև վարկերի ամբողջական վերաֆինանսավորմանը։
Team Telecom Armenia-ի արժեթղթերը հնարավոր է ձեռք բերել նաև Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով` մոտենալով Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ցանակացած բանկ կամ ներդրումային ընկերություն, բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով պարտատոմսերի ձեռք բերման հայտ: Մանրամասները՝ www.amx.am։
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն առաջին տելեկոմ ընկերությունն է, որը Հայաստանում իրականացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ դառնալով է՛լ ավելի բաց ու հանրային։ Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում։
-
19:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
-
17:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում
-
20:26 13/12/24Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է