Հայկ Եսայան. Հայաստանը Cloud լուծումներ առաջարկելու լուրջ հեռանկարներ ունի
Թվայնացումն աշխարհի օրակարգի թոփ-թեմաներից է։ Հայաստանն, իհարկե, ևս բացառություն չէ։ Այս համատեքստում կարևոր դեր ունեն տվյալների կենտրոնները։ Ասիական զարգացման բանկը Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ կազմակերպել էր միջոցառում, որի գլխավոր թեման մեր հանրապետության թվային և տնտեսական ներուժի բացահայտումն է տվյալների կենտրոնների միջոցով։ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում ուսումնասիրվել են տվյալների կենտրոնի ստեղծման հնարավորություննեն ու ներուժը։ Արդյունքները կհրապարակվեն առաջիկայում, բայց եթե հակիրճ ամփոփենք հրապարակվելիքը, ապա Հայաստանի մասով գնահատականները դրական են, ներուժը՝ մեծ։
«Հայաստանը տվյալների կենտրոնների ստեղծման առաջին քայլերն արդեն իրականացրել է, բայց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ներուժը շատ մեծ է և հնարավորությունները շատ են», – ասում է Ասիական զարգաման բանկի հայաստանյան մշտական առաքելության Ներդրումների ավագ մասնագետ Նարինե Ավետիսյանը:
Տվյալների կենտրոնների ստեղծման հարցում մասնավոր սեկտորը կարևոր գործառույթ ու մեծ ներուժ ունի։ Այս համատեքստում խոսքը հատկապես հեռահաղորդակցության ոլորտին է վերաբերում։ Թիմ Տելեկոմ Արմենիայի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խոսքով՝ տվյալների կենտրոնները Հայաստանում զարգացման փուլում են, բայց Եսայանը զարգացման ևս մեկ մակարդակ է մատնանշում։
«Հայաստանը Cloud լուծումներ առաջարկելու լուրջ հեռանկարներ ունի: Բոլորս օգտագործում ենք համացանց ու հավելվածներ: Երբ այդ ամենը կենտրոնանում է, փոխվում են որակական չափանիշները: Շուտով կլինի նաև 5G, որը թույլ կտա ավելի էֆեկտիվ դարձնել կապն ու տվյալների կենտրոնն ավելի կհեշտացնի ընկերությունների փոխգործակցությունը»:
Մեծ ներուժով փոքրիկ Հայաստանը ինչ լուրջ հաջողություններ կգրանցի ոլորտում, ժամանակի ու համագործակցային արդյունավետության հարց է, որովհետև տվյալների կենտրոնները կարևոր են թե մասնավոր սեկտորի համար, թե պետական:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է