Binance-ը հայտարարում է «Crypto School» կրթական նախագծի մեկնարկը Հայաստանից օգտվողների համար
Binance-ը՝ բլոկչեյն էկոհամակարգի և կրիպտոարժույթի ենթակառուցվածքի աշխարհի առաջատար մատակարարը, և Binance ակադեմիան հայտարարում են «Crypto School» լայնածավալ առցանց կրթական նախագիծը։ Նախաձեռնության շրջանակում հազարավոր օգտատերեր Հայաստանից կկարողանան բացարձակապես անվճար հիմնական ու հիմնարար գիտելիքներ ձեռք բերել բլոկչեյնի և կրիպտոարժույթների մասին։
«Cryptoschool» նախագիծը բաղկացած է լինելու մի քանի բլոկներից, որոնք ուղղված են ուսանողների վերապատրաստման տարբեր մակարդակների: Առաջին` սկսնակների դասընթացը ներկայացնում է բլոկչեյն էկոհամակարգի ներածական ակնարկ և ներկայացնում կրիպտոարժույթի տարածության հետ փոխգործակցության հիմնական հասկացությունները: Դասընթացը բաղկացած է մոդուլներից՝ բլոկչեյն տեխնոլոգիայի, կրիպտոարժույթների, ապակենտրոնացված ֆինանսների (DeFi), Web3-ի և առևտրի ու ներդրումային ռազմավարությունների հիմունքներից:
Դասընթացը բաղկացած է հինգ վերապատրաստման մոդուլներից, որոնք ներառում են վերապատրաստման տեսանյութեր և գիտելիքների ստուգման ինտերակտիվ թեստեր: Դասընթացի ավարտից հետո յուրաքանչյուր շրջանավարտ կստանա NFT սերտիֆիկատ, որը կվկայի բլոկչեյնի, կրիպտոարժույթների և թվային ակտիվների հիմունքների վերաբերյալ համապարփակ հիմնական դասընթացի հաջող ավարտի մասին: «Կրթությունը թվային ակտիվների զանգվածային ընդունումը խթանելու մեր ռազմավարության անկյունաքարն է և ակներև է դարձնում կրիպտոարժույթների ներթափանցման տեմպերում առկա մեծ առաջընթացը: Նպատակ ունենալով Հայաստանի օգտատերերին տրամադրել բոլոր անհրաժեշտ գիտելիքները կրիպտոարժույթների մասին՝ մենք իրազեկելու ենք նաև ոլորտին առնչվող ռիսկերի վերաբերյալ»,- ասել է Binance-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարաշրջանային ղեկավար Կիրիլ Խոմյակովը։
Binance պլատֆորմի ցանկացած օգտատեր կարող է մուտք գործել անվճար ուսուցում Crypto Schools էջում: Դասընթացի ավարտը ենթադրում է նաև լրացուցիչ պարգևներ թոքենների տեսքով առաջադրանքները կատարելու, ինչպես նաև 15 (254 ԳԲ) և Airpods Pro 2-ի խաղարկության մասնակից դառնալու համար:
Binance-ը կրիպտոարժույթի ենթակառուցվածքի աշխարհի առաջատար մատակարարն է՝ ֆինանսական ապրանքների փաթեթով, ներառյալ թվային ակտիվների առևտրի ամենամեծ բորսան ըստ ծավալի: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց վստահած Binance պլատֆորմը նախագծված է օգտատերերի փողի ազատությունը բարձրացնելու համար և առաջարկում է կրիպտոարժույթի ապրանքների ու առաջարկների անզուգական պորտֆել, ներառյալ առևտուր և ֆինանսներ, կրթություն, տվյալներ և հետազոտություններ, բարեգործություն, ներդրումներ և ինկուբացիա, ապակենտրոնացում և ավելին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://www.binance.com/en
Binance Academy-ն առաջատար բլոկչեյնի և կրիպտոարժույթի կրթական հարթակ է, որն ունի ավելի քան 800 հոդվածներ և բառարաններ, ինչպես նաև դասընթացներ բլոկչեյնի, կրիպտոարժույթների, Web3-ի և այլնի վերաբերյալ: Այն մեկնարկել է 2018 թվականին և սպասարկում է միլիոնավոր ուսանողների ամբողջ աշխարհում՝ ավելի քան 30 լեզուներով: Binance Academy-ի կրթական նախաձեռնությունները ներառում են նաև Learn and Earn, համալսարանի իրազեկման ծրագիր, Ուսանողների դեսպան ծրագիր և գործընկերություններ առաջատար առցանց ուսուցման հարթակների, մասնագիտական ասոցիացիաների և արդյունաբերական դաշինքների հետ:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է