Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայաստանը` տարածաշրջանի վենչուրային առաջատար. Հրապարակվել է Venture Eurasia / 1H 2023 զեկույցը
01/12/2023 14:30

Հայաստանը` տարածաշրջանի վենչուրային առաջատար. Հրապարակվել է Venture Eurasia / 1H 2023 զեկույցը

Innotechnics վերլուծական ընկերությունը հրապարակել է վերլուծություն Եվրասիական տարածաշրջանում վենչուրային կապիտալի շուկայի մասին՝ Venture Eurasia / 1H 2023, որտեղ հետաքրքիր տվյալներ կան նշված ուղղությամբ Եվրասիական տարածաշրջանում 2023թ.-ի առաջին կիսամյակում տեղի ունեցած զարգացումների մասին։ Տվյալ հրապարակման մեջ մանրամասն կներակայացնենք Հայաստանին վերաբերող զեկույցում առկա ցուցանիշները։

Հայաստանը և Ղազախստանը ապահովում են Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանների վենչուրային ներդրումների 70%-ը և ստարտափ էկոհամակարգերի զարգացվածությամբ բացարձակ առաջատարներ են։ Առաջատարներին հետևում է Ուզբեկստանը՝ 16%։ Նշված երեք երկրներում ակտիվ կերպով գործում են 25 վենչուրային ներդրումային հիմնարդրամների (BigStory VC, BANA Angels, Big Sky Capital, Triple S VC) և 70 ներդրող հրեշտակներ։ Տարածաշրջանի մնացած երկրները զգալիորեն հետ են մնում այս եռյակից։

Հայաստանը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանում բացարձակ առաջատար է վենչուրային ներդրումների ներգրավման ծավալներով։ Այսպիսով, 2023թ.-ի առաջին կիսամյակում ներգրավվել է 88 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներդրումային գործարքների թիվը 33-ն է։

Նշված ժամանակահատվածում իրականացված խոշորագույն 5 ներդրումային գործարքների 4-ը բաժին է ընկնում Հայաստանին. Gecko Robotics` 73 մլն դոլար, Fastex` 23.2 մլն դոլար, Britive` 20.5 մլն դոլար, Prelaunch.com` 1.5 մլն դոլար։

Զեկույցի մեջ բերված է բազմաթիվ այլ հետաքրքրական ցուցանիշներին ծանոթանալու համար կարող եք ներբեռնել այն ամբողջությամբ: