«Կասպերսկի»-ն 2022-ին օրական երեքից ավելի կրիտիկական միջադեպ է բացահայտել
«Կասպերսկի» ընկերությունը 2022-ին ամեն օր ավելի քան երեք կրիտիկական միջադեպ է հայտնաբերել։Խոսքն այն դեպքերի մասին է, որոնք պահանջում են վերլուծաբանի միջամտություն և որոնք ավելի քիչ են ենթարկվում ավտոմատացման:Այսպիսին են ամենամյա վերլուծական հաշվետվության տվյալները, որտեղ վերլուծվել են KasperskyManagedDetectionandResponse-ի տվյալները:Սա հայտնաբերված միջադեպերի շուրջօրյա մոնիթորինգի և արձագանքման ծառայություն է, որը հիմնված է «Կասպերսկի» ընկերության SOC (կիբեռանվտանգության մոնիթորինգի կենտրոն) թիմի տեխնոլոգիական լուծումների և փորձաքննության վրա:
2022-ին Ռուսաստանում և ԱՊՀ-ում ավելի շատ գրոհների ենթարկված ոլորտներն էին արդյունաբերությունը (տարածաշրջանում հաճախորդների ընդհանուր թվի 24%-ը), ֆինանսական կազմակերպությունները (20%), ՏՏ ընկերությունները (17%), տրանսպորտը (14%) և ԶԼՄ-ները (12%):ԶԼՄ-ների ոլորտում, ընդհանուր առմամբ, նկատվել է առավելագույն ինտենսիվություն, բացահայտվել են բարձր կրիտիկական մակարդակի միջադեպեր և ավելի քան մեկ երրորդում՝ թիրախայինգրոհներ:
Աշխարհում ամենից հաճախ միջադեպերը կամ մարդու անմիջական մասնակցությամբ թիրախայինգրոհներ էին (բարձր կրիտիկական միջադեպերի ընդհանուր քանակի 30%-ը), կամ վնասաբեր ԾԱ-ի գրոհներ՝ առանց մարդու մասնակցության, բայց նույնպես լուրջ հետևանքներով (26%), կամ կապված էին տարբեր տեսակի կիբեռվարժանքների հետ (19%):Օրինական գործիքները դեռևս տարածված են գրոհողների շրջանում, դրանց օգնությամբ նրանք քողարկում են իրենց ակտիվությունը ՏՏ աշխատակիցների լեգիտիմ աշխատանքի տակ:Մասնավորապես, powershell.exe-ի և rundll32.exe-ի օգտագործումն արձանագրվել է բարձր կրիտիկական միջադեպերի 6%-ի, comsvcs.dll-ինը՝ 2% -ի, իսկ reg.exe-ինը 1%-ի դեպքում:
Բարձր կրիտիկական մակարդակի միջադեպի հայտնաբերման միջին ժամանակահատվածն, ըստ բոլոր ոլորտների, կազմել է 43,8 րոպե:Նախորդ տարիների համեմատ այս ցուցանիշն աճել է մոտ 6%-ով։Դա պայմանավորված է այն միջադեպերի թվի աճով, որոնց հետաքննությունը պահանջում է SOC-վերլուծաբանների ավելի մեծ ներգրավվածություն:
Ամենից հաճախ արձանագրվել են միջին կրիտիկական մակարդակի միջադեպեր։Միջադեպերի մեծ մասը՝ 72%-ը, հաջողությամբ վերացվել են անվտանգության միայն մեկ իրադարձություն (alert) գրանցելուց հետո, ինչը հաստատում է Kaspersky MDR-ի հաճախորդների բավականին բարձր օպերատիվ պատրաստվածությունը:
«Վերջերս մենք նկատում ենք միտում, որ վնասաբեր ԾԱ-ի ավելի մեծ վնաս հասցնող գրոհները սկսվում են որպես թիրախային՝ մարդու մասնակցությամբ.առաջնային ներթափանցումը և գործարկումը կատարվում են ձեռքով, իսկ հետագա տարածումը՝ առանց մարդու մասնակցության:Քանի որ նման բարդ միջադեպերի թիվն աճում է, մենք խորհուրդ ենք տալիս ընկերություններին անվտանգության իրադարձությունների դասական մոնիթորինգին զուգահեռ օգտագործել սպառնալիքների ակտիվ որոնման գործիքներ»,-մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Սերգեյ Սոլդատովը:
Ի պատասխան կիբեռսպառնալիքների լանդշաֆտի բարդացման՝ «Կասպերսկի» ընկերությունը երեք ամսով անվճար կառավարվող պաշտպանություն է տրամադրում ընկերություններին. ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ հղմամբ՝ https://kas.pr/mdroffer2023.
Հաշվետվության ամբողջական տեքստը կարելի է ներբեռնել հղմամբ.https://media.kasperskycontenthub.com/wp-content/uploads/sites/58/2023/04/27103210/MDR-report-2022-RU.pdf.
-
16:25 24/12/24Team Telecom Armenia-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
-
19:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
-
17:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում
-
20:26 13/12/24Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է