Ռոստելեկոմը ներկայացել է Դիջիթեքին Wink վիդեո հավելվածով
Մարտի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Դիջիթեք էքսպո տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսը։ Ռոստելեկոմը ցուցահանդեսին ներկայացել է Wink հավելվածով։
Wink-ը վիդեո հավելված է, որը համատեղում է օնլայն կինոթատրոնի և ինտերակտիվ հեռուստատեսության գործառույթները և որում կարելի է գտնել ավելի քան 50,000 ֆիլմեր, սերիալներ և մուլտֆիլմներ, հեռուստաալիքներ՝ այդ թվում նաև հայկականները։
Ծառայությունը ներառում է նաև համերգներ, վավերագրական ֆիլմեր, կարաոկե, բլոգերների ուսուցողական և ժամանցային վիդեո բովանդակություն:
Wink-ից կարելի է օգտվել բոլոր տեսակի սարքավորումների՝ Smart հեռուստացույցների, պլանշետների, սմարթֆոնների միջոցով կամ պարզապես բրաուզերի միջոցով՝ մուտք գործելով wink.am վիդեոպորտալ:
Wink-ի փաթեթները հասանելի են՝ սկսած ամսական 2500 դրամից։ Գործում է հատուկ առաջարկ, և «Wink+more.tv» փաթեթի շրջանակում բաժանորդագրության առաջին ամիսը կլինի 1 դրամով։ Wink վիդեո հավելվածի մեկ բաժանորդագրությամբ հնարավոր է միացնել միաժամանակ հինգ սարք։
«Հավատարիմ մնալով նորարարական տեխնոլոգիաների և լուծումների ներդրման մեր քաղաքականությանը՝ սիրով ցուցահանդես ենք բերել նոր և շատ հետաքրքիր ծառայություն՝ Wink վիդեո հավելվածը։ Այն շատ կարճ ժամանակում հասցրել է ունենալ հազարավոր օգտատերեր, դառնալ ճանաչելի և սիրված՝ շնորհիվ իր հարմարավետության, բազմազան և որակյալ բովանդակության և մատչելի փաթեթների։ Wink-ի հարուստ բովանդակությունը կարելի է դիտել էկրան ունեցող ցանկացած տեսակի սարքի վրա՝ պարզապես ներբեռնելով հավելվածը։ Ծառայության գործարկումից ի վեր շարունակաբար ներկայանում ենք տարբեր հատուկ առաջարկներով, որոնց միջոցով օգտատերերը հնարավորություն են ստանում ծանոթանալ փաթեթներին, ընտրել լավագույն տարբերակը և շարունակել օգտվել հավելվածից» – նշեց Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Wink վիդեո հավելվածը հայկական շուկայում է 2022թ-ի դեկտեմբերից։
-
16:25 24/12/24Team Telecom Armenia-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
-
19:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
-
17:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում
-
20:26 13/12/24Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է