Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Startup Armenia հիմնադրամն արդեն գրասենյակ ունի Հնդկաստանի հայտնի տեխոնոլոգիական կենտրոններից մեկում
16/02/2023 21:44

Startup Armenia հիմնադրամն արդեն գրասենյակ ունի Հնդկաստանի հայտնի տեխոնոլոգիական կենտրոններից մեկում

Startup Armenia հիմնադրամն արդեն գրասենյակ ունի Հնդկաստանում: Այս մասին հայտնում է StartHub Armenia-ն:

Սա նոր, երկարատև ու բեղմնավոր համագործակցության սկիզբ է: Startup Armenia-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանի խոսքով՝ այն հայկական ստարտափները, որոնք կցանկանան տեղափոխվել Հնդկաստան, կարող են աշխատել այստեղ ու օգտագործել Անդրա Պրադեշի բուժտեխնոլոգիական կենտրոնի (AMTZ) ռեսուրսները:

«Այս հնդկական «նավարկությունն» աննախադեպ է: Անակընկալ, որը նոր էջ է բացելու հայկական տխնոլոգիական ստարտափերի համար` Հնդկաստանի հետ ուղիղ կապ ապահովելով: Այս նոր գրասենյակը ոչ միայն Startup Armenia Foundationի համար է, այն բոլոր հայկական ստարտափերի տունն է Հնդկաստանում», – ասում է Հակոբ Հակոբյանը:

Հիշեցնենք՝ այս օրերին Հնդկաստանի Վիշակապատնամ քաղաքում անցկացվում է SSSholidays India Vizag միջոցառումը։ Այս անգամ Ստարտափ Արմենիա հիմնադրամի հետ միասին միջոցառման համակազմակերպիչն է Անդրա Պրադեշ նահանգում գործող աշխարհի ամենախոշոր բժշկական սարքավորումներ արտադրող AMTZ կենտրոնը։

SSSholidays ձևաչափը 2 տարի է փոխարինում է 2016-ից ամենամյա դարձած Sevan Startup Summit-ին, որը վերջին տարիներին, ցավոք, այլևս չի անցկացվում Սևանա լճի հայտնի ափամերձ տարածքում: