Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հրապարակվել է «Նոր հնարավորություններ Հայաստանի ստարտափ էկոհամակարգի համար» զեկույցը
24/10/2022 14:31

Հրապարակվել է «Նոր հնարավորություններ Հայաստանի ստարտափ էկոհամակարգի համար» զեկույցը

Dsight ընկերությունը հրապարակել է Հայաստան ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ «Նոր հնարավորություններ Հայաստանի ստարտափ էկոհամակարգի համար» զեկույցը։

Զեկույցում նշվում է, որ Երևանն աշխարհում 244-րդն է ստարտափ էլոհամակարգերի զարգացվածության 1,000 քաղաքից բաղկացած ցուցակում։

Հայաստանի ՏՀՏ ընկերությունների ռեգիստրում գրանցված է 2,322 ընկերություն, որոնցից 1,656-ն օգտվում են ՏՏ ընկերությունների համար նախատեսված հարկային արտոնություններից։

2021թ.-ին ՀՀ ՏՏ ընկերությունների ընդհանուր հասույթը հատել է մեկ միլիարդ դոլարի սահմանը։ Նույն 2021թ. Դրությամբ ՏՏ ոլորտում զբաղված է 16 հազար մասնագետ։

Զեկույցը ներկայացնում է նաև Հայաստանում գործող միջազգային և տեղական վենչուրային հիմնադրամներին, ինկուբատորներին, հրեշտակ ներդրողներին, աքսելերատորներին և այլն։

2021-2022թ. առաջին կիսամյակում Հայաստանի վենչուրային շուկայում արձանագրվել է 26 գործարք՝ 1.05 մլրդ դոլար ծավալով։ Ներդրումային գործարքների թվով առաջատար է BigStory VC ֆոնդը։

Ամբողջական զեկույցը հասանելի է այստեղ։