Team Telecom Armenia-ի գերհզոր NGN ցանցն արդեն հասանելի է Մեծամորում
Team Telecom Armenia-ն շահագործման հանձնեց գերհզոր NGN (Next Generation Network) ցանցը Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Օպտիկամանրաթելային գերժամանակակից տեխնոլոգիայով այս ցանցը կառուցելու համար պահանջվել է 3 ամիս։ Կայծակնային արագության ինտերնետ ապահովող այս ցանցից այժմ կարող են օտվել Մեծամոր համայնքի ավելի քան 3000 բնակարանների բնակիչներ՝ միանալով Team-ի Cosmo փաթեթներին։
Ջերմուկ, Քաջարան, Հրազդան քաղաքներից ու Գնդեվազ գյուղից հետո սա Հայաստանում հինգերորդ բնակավայրն է, որն ամբողջովին վերազինվել է նորագույն ցանցով։ Առաջիկա ամիսներին կավարտվեն աշխատանքները նաև Արմավիր, Կապան ու Իջևան քաղաքներում։
«Մեծամորը մեր երկրի արդյունաբերական ամենամեծ քաղաքներից մեկն է, որն ունի նաև տեխնոլոգիական ուղղությամբ զարգանալու պոտենցիալ։ Հուսով եմ՝ տարածաշրջանում եզակի այս ցանցի առկայությունը խթան կդառնա քաղաքում ՏՏ ընկերությունների ստեղծման ու այդ ոլորտի մասնագետների ավելացման համար», – նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Մեծամոր քաղաքի բնակիչները Team Telecom Armenia-ի ինտերնետ ցանցին միանալու համար կարող են լրացնել առցանց հայտ, գրել հաղորդագրություն ընկերության ֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարել 100 անվճար համարին կամ մոտենալ վաճառքի և սպասարկման կենտրոններ։ Ի դեպ Մեծամոր քաղաքում արդեն գործում է Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը (հասցե՝ ք. Մեծամոր, 1-ին թաղամաս 24/2 շենք)։
NGN ցանց ունեցող համայնքների, ինչպես նաև Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բնակիչներին հասանելի են «տիեզերական» COSMO փաթեթները, որոնց ինտերնետի արագությունը հասնում է մինչև 1000 Մբ/վ: Փաթեթները ներառում են նաև TEAM TV ծառայություն, բջջային և ֆիքսված հեռախոսակապ։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է