CodeSignal ընկերությունը՝ BarCamp միջոցառման ոսկե հովանավոր
CodeSignal ընկերությունը այս տարի ՏՏ և մեդիա ամենասպասված միջոցառումներից մեկի՝ BarCamp Yerevan-ի ոսկե հովանավորն է։ Հունիսի 18-19 կայանալիք միջոցառմանը ընկերության խոսնակները հանդես են գալու ոլորտային բարձրակարգ ներկայացումներով։
Ենթակառուցվածքների ինժեներ Արամ Դրամբյանը ներկայացնելու է “Live Interview Architecture on AWS” թեման, ծրագրային ապահովման ավագ ինժեներ/ տեխնիկական ղեկավար Ռուբեն Աշուղյանը ներկայացնելու է “Harry Potter and Remote Code Execution” հետաքրքիր անվանումով թեման, իսկ ինժեներական ղեկավար Ալբերտ Սահակյանը ներկայացնելու է “Building Advanced Online IDE” թեման։
BarCamp-ին ներկա է գտնվելու նաև Սիլիկոնյան հովտից այս օրերին Հայաստան եկած CodeSignal ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Տիգրան Սլոյանը, ով միջոցառման ընթացքում “Fireside chat” ֆորմատով զրույց է ունենալու մասնակիցների հետ։
Հիշեցնենք, որ միջոցառումը տեղի է ունենալու հուլիսի 18-19-ին Ամերիկյան Համալսարանում, գրանցման համար կարող եք անցնել www.barcamp.am հղումով։
Հայ հիմնադիրների կողմից ստեղծված CodeSignal ստարտափը տրամադրում է տարբեր գործիքներ, որոնք օգնում են տեխնիկական հարցազրույցներ անցկացնել և ավտոմատ կերպով գնահատել աշխատանքի դիմորդների կարողությունները, ինչի շնորհիվ մարդիկ աշխատանքի են ընդունվում ոչ թե իրենց CV-ի հիման վրա, այլ գիտելիքների և հմտությունների։ CodeSignal-ի լուծումներին վստահում են այնպիսի նորարարական տեխնոլոգիական ընկերություններ, ֆինանսական հաստատություններ և խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք են Uber, Netflix, Zoom, Meta, Pinterest, Dropbox, Visa և Capital One. 2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ CodeSignal-ն ամփոփեց նախորդ տարին կազմակերպության համար կարևորագույն ձեռքբերումներով. series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունն ստացավ series C $50 միլիոն ներդրում:
-
16:07 22/04/26Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team Telecom Armenia-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի
-
10:51 17/04/26Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն
-
10:53 09/04/26Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով
-
00:57 06/03/26Ձեռք բեր սմարթֆոն, ստացիր նաև սմարթ ժամացույց. Team Telecom Armenia-ի գարնանային ակցիան
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
10:18 18/03/26Բովանդակություն ստեղծողների համար Picsart-ը գործարկել է AI-օգնականների մարկետփլեյս
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում







