Աշխատանքային համակարգիչ. ինչ է կարևոր հիշել ընտրություն կատարելիս
Աշխատանքի, այդ թվում նաև՝ հեռավար, կազմակերպման հանդեպ ճկուն մոտեցումը սկսեց ձևավորվել, երբ համացանցը ամենուր հասանելի դարձավ: Սակայն այդ սահուն ընթացքը կտրուկ զարգացում ապրեց երկու տարի առաջ, երբ համավարակը ողջ աշխարհում կազմակերպություններին մղեց աշխատակիցներին մասսայաբար տեղափոխել ավանդական աշխատավայրից դուրս: Այժմ՝ 2022 թվականին, կազմակերպությունների մի մասը վերադառնում է նախկին՝ գրասենյակային կենսակերպին, իսկ մյուսների մոտ ամրապնդվում է հիբրիդային ձևաչափը: Այս մոտեցումը, որը թույլ է տալիս աշխատակիցներին ժամանակ առ ժամանակ աշխատել հեռավար, զգալիորեն ազդել է հիմնական աշխատանքային գործիքի՝ համակարգչի հանդեպ պահանջների վրա: Ժամանակակից սարքավորումների ո՞ր հնարավորությունները կօգնեն բավարարել այդ պահանջներին ու որքանո՞վ են դրանք ակտուալ ավանդական աշխատավայրերի համար:
Անվտանգությունն՝ առաջին հերթին
Աշխատակիցներին հեռավար աշխատանքի տեղափոխելիս ՏՏ-ծառայությունների բաժնի հիմնական խնդիրը հասանելիության և տվյալների անվտանգությունն էր: Արդյունքում, անվտանգ մուտքն ու բազմաֆակտորային աուտենտիֆիկացիան դարձան առավել պահանջարկված լուծումները: Windows օպերացիոն համակարգով աշխատող ժամանակակից համակարգիչներն աշխատում են Windows Hello հենքով՝ գաղտնաբառերի ժամանակակից այլընտրանքով, որի շնորհիվ համակարգ ու հավելվածներ մուտք գործելն ավելի անվտանգ է դառնում: Օրինակ, Windows 11-ում Windows Hello-ի միջոցով մուտքի գործընթացը 30%-ով ավելի արագ է դարձել, իսկ մատնահետքի սքաներով ու դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորող ժամանակակից սարքավորումներն այն դարձրել են առավել հարմարավետ: Windows-ում աշխատանքային ֆայլերի պաշտպանվածությունը կարող է բազմակողմանի լինել՝ ամպում ֆայլերի պաշտպանությունից մինչև մուտքի իրավունքի ու սկավառակի վրա տվյալների կոդավորման կառավարում:
2022 թվականի սկզբում ներկայացվեցին Microsof Pluton-ով առաջին համակարգիչները: Microsoft Pluton-ը անվտանգության չիպ է, որը ներկառուցված է անմիջապես կենտրոնական պրոցեսորին: Այն պաշտպանության սարքավորումային լուծումների նոր սերունդ է, որն օգնում է պատասխանել ինչպես այսօրվա, այնպես էլ վաղվա կիբերվտանգներին:
Ի շնորհիվ ժամանակակից ապարատուրային բաղադրիչների, ինչպես, օրինակ, TPM-ն է, ՏՏ-ադմինիստրատորները կարող են միացնել BitLocker կոդավորման բոլոր հնարավորությունները: TPM-ի հետ մեկտեղ ժամանակակից համակարգիչների անվտանգության հարցում իրենց լուման են ներդնում նաև UEFI Secure Boot-ը, VBS, HVCI և Windows 11 Pro-ով աշխատող ժամանակակից համակարգիչներին հասանելի այլ տեխնոլոգիաների աջակցումը: Ընդհանուր առմամբ, «չիպից մինչև ամպ» համակարգային մոտեցման շնորհիվ լիցենզավորված Windows 11 Pro-ով աշխատող սարքավորումներն անվտանգության ավելի մեծ հնարավորություններ են առաջարկում, քան նախորդ սերունդների Windows-ով աշխատող համակարգիչները: Իսկ Zero Trust մոտեցման աջակցումը դրանք համապատասխան է դարձնում աշխատանքի ցանկացած սցենարի դեպքում:
2022 թվականի ապրիլին Microsoft-ը ազդարարեց Windows 11-ում պաշտպանության ներկառուցված նոր միջոցների մասին, այդ թվում նաև՝ ֆիշինգի հայտնաբերմանն ուղղված Microsoft Defender SmartScreen-ի ու Smart App Control տեխնոլոգիայի մասին, որը կօգնի բլոկավորել վնասակար հավելվածները՝ հենվելով թվային ստորագրության և ուսուցանելի արհեստական ինտելեկտի վրա:
Նոր համակարգիչների կառավարումը ծանոթ գործիքների միջոցով
Հեռավար ու հիբրիդային աշխատանքը ՏՏ-ծառայությունների առջև համակարգիչների կենտրոնացված կառավարման նոր խնդիրներ դրեց: ՏՏ մասնագետի ծանրաբեռնվածության պայմաններում կարևոր է հասկանալ, որ Windows 11-ով աշխատող ԱՀ կառավարման համար կարող են կիրառվել այն նույն գործիքները, ինչ՝ Windows 10-ով աշխատող սարքավորումների համար: Դրանց թվում է նոր հնարավորություններ ստացած Windows Autopilot-ը: Տեխնոլոգիաների այս հավաքածուն համակարգիչների նախապատրաստումն աշխատանքին ավելի պարզ ու պակաս ծախսատար է դարձնում: Օրինակ, դրա հետ Windows 11 Pro -ով աշխատող նոր սարքավորումը հնարավոր է փոխանցել աշխատակցին չփաթեթազատված, իսկ կարգավորումներն ու ծրագրերի տեղադրումը կատարվում է ավտոմատ՝ սարքավորումը միացնելուց ու այն համացանցին միացնելուց հետո: Դա թե՛ կրճատում է լոգիստիկ ծախսերը (մանավանդ այն աշխատակիցների համար, ովքեր գրասենյակից դուրս են աշխատում) և թե՛ էապես խնայում ՏՏ-ծառայությունների ժամանակը:
Արդյունավետ օնլայն–հաղորդակցում
Օնլայն-հավաքի ժամանակ անհրաժեշտ պատուհանով կարելի է կիսվել անմիջապես Խնդրագոտուց (Taskbar):
Օնլայն հանդիպումներն ու ժողովները շատերիս աշխատանքային օրվա սովորական բաղադրիչն են: Թիմային աշխատանքի այնպիսի գործիքներ, ինչպես Microsoft Teams-ն է, համավարակի ընթացքում տասնյակ բարեփոխումների ենթարկվեցին ու աշխարհում միլիոնավոր մարդկանց համար դարձան գործընկերների ու պատվիրատուների հետ կապի հիմնական միջոցը: Windows 11-ն այդ օգտատերերի համար նոր հնարավորություններ է ներկայացնում: Օրինակ, Խնդրագոտուց (Taskbar) կարելի է կառավարել խոսափողը. այդպես ավելի հեշտ է միանալ զրույցին, երբ անհրաժեշտություն կա, և վստահ լինել, որ խոսափողն անջատված է, երբ այն այլևս պետք չէ: Իսկ ընտրված ծրագրի պատուհանը գործընկերներին ցույց տալու համար բավարար է ընդամենը Խնդրագոտում (Taskbar) դրան մոտեցնել կուրսորը:
Microsoft-ը շարունակում է Microsoft Teams-ի կատարելագործման աշխատանքը: 2022 թվականի ապրիլին կազմակերպությունը ազդարարեց նոր գործառույթներ, որոնք ժամանակակից համակարգիչների հնարավորությունների հետ մեկտեղ տեսազանգերի ընթացքում կբարձրացնեն ձայնի որակը (այդ թվում նաև ի շնորհիվ ինտելեկտուալ աղմկախլացման) և պատկերի որակը (ներառյալ կադրավորումն ու ետնապատկերի բարելավված լղոզումը):
Արդյունավետ աշխատանք ցանկացած վայրից
Snap Layouts գործառույթն օգնում է էկրանի վրա արագ տեղակայել մի քանի պատուհան:
Շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ հեռավար աշխատանքն ավելացնում է աշխատակիցների ծանրաբեռնվածությունը: Այդ առումով նրանց համար շատ ավելի կարևոր կարող են լինել Windows 11-ի այն բարելավումները, որոնք ուղղված են արդյունավետության բարձրացմանն ու աշխատանքի վրա կենտրոնացվածությանը:
Օրինակ, ի շնորհիվ Snap Layouts, Snap Groups գործառույթների ու թարմացված վիրտուալ Դեսքթոփերի՝ էապես հեշտացել է մի քանի հավելվածի միաժամանակյա օգտագործումը: Այդ գործառույթն աշխատում է նաև արտաքին մոնիտորների հետ. Windows 11-ը կարող է հիշել պատուհանների դասավորվածությունը դրանցում ու վերադարձնել կրկնակի միացման ժամանակ: Օրացույցում խնդիրների ցանկին, հանդիպումներին, տարադրամի փոխարժեքին ու այլ նորություններին արագ հասանելիություն է ապահովվում Վիջեթների միջոցով, իսկ Արդյունավետ աշխատանքի սեանսներ գործառույթը կօգնի առավել գործուն ծրագրել աշխատանքային ժամանակը:
Windows-ով աշխատող ժամանակակից համակարգիչները փոխգործակցության նոր հնարավորություններ կարող են ներկայացնել ձայնային ներածման, սենսորային էկրանի ու թվային գրչի միջոցով՝ անկախ ձեր գտնվելու վայրից, դարձնելով դրանք ունիվերսալ աշխատանքային գործիքներ:
Windows 11 Pro – նոր օպերացիոն համակարգ բիզնեսի համար:
Լիցենզավորված ԾԱ-ն՝ անվտանգության հիմք
Windows 11-ը ստեղծվել է Windows 10-ի հենքի վրա ու առաջարկում է անվտանգության, կառավարելիության ու արդյունավետության նոր ու բարելաված գործառույթներ, որոնք պահանջարկված են աշխատանքի հանդեպ ճկուն մոտեցման պայմաններում: Համակարգիչների լոկալ ու միջազգային արտադրողներն առաջարկում են Windows 11 Pro-ով ժամանակակից սարքավորումներն ինչպես գրասենյակային աշխատանքի համար, այնպես էլ այն աշխատակիցների համար, ովքեր հիբրիդային կամ հեռավար տարբերակով են աշխատում: Պաշտոնական դիստրիբյուտորների հետ պայմանագիր ունեցող վստահելի մատակարարներից սարքավորումներ ու լիցենզիա ձեռք բերելով կարող եք ստանալ ԾԱ իրական տարբերակներ՝ անհրաժեշտ աջակցումով: Լիցենզիոն տարբերակներն ապահովված են թարմացումներով, որոնք ապահովում են իրենց պաշտպանվածությունն ու նրանցում երաշխավորված է վնասակար կոդի բացակայությունը: Ի շնորհիվ անվտանգության ու գործառույթների թարմացումների Windows 11-ը շարունակում է զարգանալ, որպեսզի հաջորդիվ էլ ներկայացնի ժամանակակից բիզնեսի պահանջներին համապատասխանող հենք:
ԾԱ-ն չի կարող «մասամբ լիցենզավորված» լինել: Եթե լիցենզիայի անվան տակ վաճառողը ձեզ «բանալի» է տրամադրել, որը լեգալ ծագում չունի, ապա այդ «բանալիով» ակտիվացումը պրոդուկտը չկեղծված չի դարձնի: Չլիցենզավորված պրոդուկտներն օգտագործման իրավունք, թարմացումներ ու պաշտոնական աջակցություն չեն տալիս: Եթե ԾԱ գներն ավելի ցածր են, քան ստուգված մատակարարների մոտ, ապա դա արդեն կեղծման տարածված հատկանիշ է: Հետևաբար, պետք է ընտրել միայն բարեխիղճ վաճառողների ու օգտագործել պաշտոնական լիցենզիայով պրոդուկտների բոլոր առավելությունները:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է