Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Աջակցություն Հայաստանում վերահաստատվող ընկերություններին և պրոֆեսիոնալներին՝ Ռուսաստանից, Ուկրաինայից,  Բելառուսից և հարակից շուկաներից
11/03/2022 15:03

Աջակցություն Հայաստանում վերահաստատվող ընկերություններին և պրոֆեսիոնալներին՝ Ռուսաստանից, Ուկրաինայից,  Բելառուսից և հարակից շուկաներից

Ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց հանդիսացող «Օրիոնը», հաշվի առնելով  իրավիճակը Ռուսաստանում, Ուկրաինայում և հարակից շուկաներում, ինչպես նաև «Օրիոնին» ուղղվող բազմաթիվ հարցումները, պատրաստ է համակողմանի գործարար աջակցություն ցուցաբերել դժվարին իրավիճակում հայտնված ընկերություններին, ստարտափերներին և տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին:

«Orion Worldwide Innovations»-ի մասնագետները Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում պատրաստ են տրամադրել խորհրդատվական ծառայություններ, հետագայում աջակցել միաձուլումների և ձեռքբերումների (M&A) գործընթացներին, օգնել կադրերի տեղաշարժի հարցերում։ Նման հարցերով կարելի է գրել [email protected] հասցեին:

Միաժամանակ, «Orion Worldwide Innovations»-ը ստարտափների և տեխնոլոգիական ընկերությունների համար հայտարարում է 2022թ․ BAJ Accelerator աճի արագացման մայիսյան ծրագրի մեկնարկը։ Այն ութերորդն է ընկերության հիմնադրումից ի վեր։ Հայտերն արդեն բաց են դիմումների համար։

«Հաշվի առնելով ընկերությունների և մասնագետների տեղաշարժը, դրանով պայմանավորված նոր զարգացումները, ընկերությունները և տեխնոլոգիական ոլորտի մասնագետները կարող են նաև մասնակցել BAJ Accelerator ծրագրին՝ իրենց աճի և ներդրումների հետագա փուլերի համար: Անցած մեկ տարում կոնկրետ թվերով է ապացուցվել ստարտափների աճի արագացման մեր ծրագրի արդյունավետությունը։ Եթե տեխնոլոգիական ընկերությունները ցանկանում են  վենչուրային ներդրողներ ունենալ, մեր աքսելերացիոն ծրագրին մասնակցելը կարճ ճանապարհ է այդ նպատակին հասնելու համար»,- նշել է «Orion Worldwide Innovations Armenia»-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը:

Ստարտափների աճի արագացման նախորդ յոթ ուսումնական ծրագրերին 7 խմբերով մասնակցել են 88 ստարտափներ, որոնց մեծ մասը կարճ ժամկետում դարձել են ներդրումների ենթակա՝ վերջին մեկ տարում ներգրավելով մոտ 27 միլիոն դոլար  «Seed»-ից «Series B» փուլերում։

«Orion Worldwide Innovations»-ը և գործընկեր «BAJ Accelerator»-ն իրենց ցանցում ունեն   90-ից ավելի հրեշտակ ներդրողներ, 600-ից ավելի ակտիվ վենչուրային ներդրողներ և 15 բազմա-ընտանիք (multi-family) վենչուրային գրասենյակներ աշխարհի տարբեր երկրներում։