Կասպերսկի. Չարագործները շահագործում են PrintNightmare վտանգավոր խոցելիությունը Windows-ի տպելու հերթի դիսպետչերում
Հունիսի վերջին կիբեռանվտանգության գծով հետազոտողները սկսել են ակտիվորեն քննարկել Windows-ի տպագրության հերթի դիսպետչերի (Print Spooler) խոցելիությունը, որը ստացել է PrintNightmare անվանումը: Ինչպես հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը, ի սկզբանե ենթադրվում էր, որ Microsoft-ի հունիսյան պատչը, որը թողարկվել է պատչերի հերթական երեքշաբթի օրը, ազատում է այդ խնդրից: Սակայն հիմա ակնհայտ է դարձել, որ իրականում խոսքը երկու խոցելիության մասին է՝ CVE-2021-1675 և CVE-2021-34527, և կարկատանն օգնում է միայն առաջինի դեպքում։ Ընդ որում, հնարավոր է, որ չարագործները կարող են օգտագործել դրանք Windows-ի վրա հիմնված ցանկացած սերվերը կամ համակարգիչը վերահսկողության տակ առնելու համար, քանի որ տպելու հերթի դիսպետչերը միացված է բոլոր համակարգերում լռելյայն, այդ թվում, օրինակ, դոմենների կարգավարների և համակարգի ադմինիստրատորների իրավունքներով մեքենաների վրա:
Համացանցում հրապարակվել են նյութեր, որոնք ցույց են տալիս PrintNightmare-ի շահագործման հնարավորությունը։ Հետազոտողները վստահ էին, որ խնդիրն արդեն լուծված է հունիսյան պատչով, և շտապել են իրենց հետազոտությամբ կիսվել փորձագետների համայնքի հետ: Սակայն պարզվել է, որ չնայած թարմացմանը, էքսպլոյտը դեռևս վտանգ է ներկայացնում, քանի որ խոցելիությունները ոչ թե մեկն են, այլ երկուսը: Նյութերը անմիջապես ջնջվել են, բայց շատերը հասցրել են ծանոթանալ դրանց։ Հավանաբար, այդ շատերի մեջ կային նաև չարագործներ։
«CVE-2021-1675-ն արտոնությունների էսկալացիայի խոցելիությունների դասից է: Դրա շնորհիվ սովորական օգտագործողի իրավունքներով գրոհողը կարող է կիրառել հատուկ ստեղծված վնասաբեր DLL-ֆայլ՝ էքսպոյտը գործարկելու համար։ Բայց շահագործման համար նա արդեն պետք է գտնվի խոցելի մեքենայում։ Microsoft-ը դրա շահագործման հավանականությունը գնահատում է բավական ցածր։ CVE-2021-34527-ը շատ ավելի վտանգավոր է. դա կոդի հեռավար գործարկման (RCE) խոցելիություն է: Սկզբունքը նույնն է, բայց դրա շնորհիվ չարագործները կարող են հեռավար ներբեռնել վնասաբեր շտեմարան։ Microsoft-ի տվյալներով ՝ չարագործներն արդեն շահագործում են այդ խոցելիությունը։ Չարագործները կարող են օգտագործել PrintNightmare-ը կորպորատիվ ենթակառուցվածքներում պահվող տվյալներին հասանելիության, և, որպես հետևանք, գաղտնագրող-շորթող ծրագրերի միջոցով գրոհների համար»,- ընդգծում են ընկերության փորձագետները։
Ընկերության ենթակառուցվածքները PrintNightmare-ից պաշտպանելու համար նրանք խորհուրդ են տալիս շտապ տեղադրել Microsoft-ի պատչերը՝ հունիսյանը, որը փակում է CVE-2021-1675 խոցելիությունը, և, ամենագլխավորը, հուլիսյանը, որը թույլ է տալիս պաշտպանել համակարգը CVE-2021-34527-ից: Արժե մտածել այն մեքենաներում տպելու հերթի դիսպետչերի ծառայությունը սկզբունքորեն անջատելու մասին, որոնց այն հաստատ անհրաժեշտ չէ: Բացի այդ, կորպորատիվ ենթակառուցվածքի բոլոր սերվերներն ու համակարգիչները պետք է ապահովված լինեն պաշտպանական լուծումներով, որոնք կարող են բացահայտել ինչպես հայտնի, այնպես էլ մինչ այժմ չհայտնաբերված խոցելիությունների, այդ թվում ՝ PrintNightmare-ի շահագործման փորձերը:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է