Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
Team Holding-ի՝ առաջին փուլով տեղաբաշխված պարտատոմսերը պաշտոնապես ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Ընկերության պարտատոմսերի մեծ պահանջարկի շնորհիվ տեղաբաշխման առաջին փուլը ավարտվել էր նախատեսված ժամանակից ավելի շուտ։
Ցուցակումը ընկերության կողմից կապիտալի շուկայի գործիքների կիրառման հաջորդ փուլն է՝ ուղղված ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացմանը և երկարաժամկետ աճի ապահովմանը։ Տեղաբաշխումը իրականացվել է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունը և դրա իրականացումը միջազգային չափանիշներին համապատասխան։
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը ստորագրեց պարտատոմսերի ցուցակման որոշումը, որի համաձայն՝ փետրվարի 16-ից Team Holding-ի պարտատոմսերը պաշտոնապես շրջանառվում են բորսայում, և ներդրողները կարող են մասնակցել դրանց երկրորդային բորսայական առևտրին։
Բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը, որով ազդարարվել է արժեթղթերի շրջանառության մեկնարկը։
Բարձր գնահատելով շուկայի հետաքրքրվածությունն ու ներդրողների վստահությունը՝ Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը նշում է․ «Team ընկերությունների խումբը մուտք է գործում զարգացման նոր փուլ՝ ներդրողներին տալով իրենց խնայողություններն արդյունավետ օգտագործելու և Հայաստանում զարգացման մեծ պոտենցիալ ունեցող տեխնոլոգիական և այլ ոլորտների արդիականացմանը մասնակից դառնալու հնարավորություն։ Այսպիսով, պարտատոմսերը ձեռք բերողները նաև իրենց նշանակալի ավանդն են բերում երկրի տնտեսական զարգացմանը»։
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշում է․ «Մենք տեսնում ենք, որ բազմաոլորտ խոշոր ընկերությունները պարտատոմսերը դիտարկում են ոչ միայն որպես ֆինանսավորման միջոց, այլ որպես կառավարման, թափանցիկության և երկարաժամկետ աճի մշակույթի մաս։ Սա բարձրացնում է ներդրողների վստահությունը և ամրապնդում շուկայի ինստիտուցիոնալ հիմքերը։
Հայաստանի ֆոնդային բորսայի համար առաջնային է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր պատասխանատու բիզնես՝ անկախ ոլորտից, կարող է արդյունավետորեն ներգրավել ֆինանսավորում և ընդլայնել իր գործունեությունը՝ ձևավորելով արժեք տնտեսության համար»։
Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը հավելում է․ «Team Holding-ի պարտատոմսերի ցուցակումը կարևոր քայլ է Հայաստանի կապիտալի շուկայի խորացման ուղղությամբ։ Մեզ համար կարևոր է ոչ միայն թողարկման իրականացումը, այլ նաև շուկայի նկատմամբ վստահության ձևավորումը և միջազգային պրակտիկային համահունչ ներդրումային միջավայրի զարգացումը»։
Team Holding-ը բորսայում ցուցակում է դրամային և դոլարային պարտատոմսեր՝ համապատասխանաբար 1,400,000,000 ՀՀ դրամ և 9,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական ծավալով։ Պարտատոմսերը ընդգրկվել են բորսայի Bbond ցուցակում և հասանելի են առևտրի համար բորսայի անդամ և շուկայի մասնակից ընկերությունների միջոցով։ Ցուցակվել են 14,000 և 90,000 հատ պարտատոմսեր` համապատասխանաբար՝ 100,000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքներով, 12% և 9% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 48 ամիս շրջանառության ժամկետով։
Ներգրավված միջոցներն Team Holding-ը նախատեսում է ուղղել ռազմավարական զարգացման ծրագրերի իրականացմանը՝ ենթակառուցվածքային նախաձեռնություններին, նորարարական լուծումների ներդրմանը և գործող նախագծերի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը։։ Միաժամանակ, ցուցակումը նպաստում է կապիտալի շուկայի խորացմանը՝ խրախուսելով պատասխանատու ընկերությունների մասնակցությունը և ձևավորելով առավել վստահելի ներդրումային միջավայր՝ երկարաժամկետ ֆինանսավորման հասանելիության ընդլայնմամբ՝ հնարավորություն տալով բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց գնելու և վաճառելու ընկերության պարտատոմսերը։
Ներդրողներն հնարավորություն ունեն մասնակցելու Team Holding ընկերության պարտատոմսերի բորսայական առևտրին` դիմելով բորսայի անդամ և շուկայի մասնակից ընկերություններին։
«Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, հիմնադրված 2021 թվականին Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից, ձևավորվել է որպես դուստր և այլ ընկերություններում ներդրումներ կատարող «հոլդինգային» ընկերություն, որը միավորում է դուստր ընկերություններ տարբեր ոլորտներում և ստեղծում բազմաճյուղ կորպորատիվ էկոհամակարգ։ Հոլդինգը միավորել է կախյալ և դուստր ընկերություններ տարբեր ոլորտներից՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգային ինտեգրացիա, ֆինթեք, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր, էներգետիկա և շինարարություն, հյուրընկալության ոլորտ, գինեգործություն և բարձրորակ սպառողական ապրանքների մատակարարում։ Այսօր Հոլդինգի գործունեությունը ընդգրկում է Հայաստանի տնտեսության մի շարք առանցքային ուղղություններ։
Freedom Broker Armenia-ն (իրավաբանական անվանումը՝ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ)՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որն ապահովում է մուտք դեպի տեղական և միջազգային ֆոնդային շուկաներ։ Ընկերությունն առաջարկում է ներդրումային ծառայությունների ամբողջական շրջանակ՝ բրոքերային, արժեթղթերի պահառության և արժեթղթերի տեղաբաշխման ծառայություններ, որոնց շրջանակում հաճախորդները ստանում են տեղական և միջազգային խոշորագույն արժեթղթերի շուկաներում ուղղակի ներդրումներ կատարելու հնարավորություն ժամանակակից առցանց հարթակի միջոցով։
Freedom Broker Armenia-ն հանդիսանում է Freedom Holding Corp. միջազգային ֆինանսական հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը ցուցակված են NASDAQ ֆոնդային բորսայում (FRHC): Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 8.9 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 9.9 մլրդ դոլար (31.03.2025)։ Freedom Holding Corp.-ը ներկայացված է ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և Ասիայում՝ ունենալով ավելի քան 8700 աշխատակից, 202 գրասենյակ, և 11 միլիոն օգտատեր թվային էկոհամակարգում։
-
16:13 30/12/25Team ընկերությունների խումբն ամփոփում է 2025 թվականի ձեռքբերումները
-
11:41 12/12/25Ամանորին Team Telecom Armenia-ն կկրկնապատկի երջանկությունը. գնիր մեկ սմարթֆոն, ստացիր ևս մեկը
-
22:35 09/11/25Team Telecom Armenia-ի 5G-ն ամբողջությամբ հասանելի է նաև Գյումրիում և Վանաձորում
-
12:10 21/10/25Team Telecom Armenia-ն չորրորդ տարին շարունակ աջակցում է Koreez համադպրոցական մրցանակաբաշխությանը
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է








