Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline. «Արծաթ» համար նվեր՝ Samsung բրենդի սմարթֆոն գնելիս
16/01/2020 17:45

Beeline. «Արծաթ» համար նվեր՝ Samsung բրենդի սմարթֆոն գնելիս

Beeline-ը հայտարարում է նոր տարվա առաջին սուպեր ակցիայի մեկնարկի մասին։ Այսուհետ Beeline-ի գրասենյակներից կամ առցանց E-shop խանութից Samsung  Galaxy A50, A40 և А30s սմարթֆոնները գնելու դեպքում, հաճախորդները կստանան «Արծաթ» գեղեցիկ հեռախոսահամար՝ նվեր։ Առաջարկը գործում է ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ գնման դեպքում և ուժի մեջ կլինի սույն թվականի հունվարի 14-ից մինչև փետրվարի 9-ը։

Հայտնում ենք նաև, որ Samsung Galaxy А30s և А20s սմարթֆոնները կշարունակեն վաճառվել շահավետ գներով մինչև փետրվարի 16-ը՝ համապատասխանաբար 111 900 և 103 900 դրամով:

«Ինչպես և խոսք էինք տվել, Beeline-ը սկսում է տարին հետաքրքիր առաջարկներով։ Վստահ եմ, որ հզոր սմարթֆոնն լավ օգնական է տարին արդյունավետ և մոտիվացված սկսելու համար։ Samsung Galaxy А30s կպահպանի իր շահավետ գինը ևս մեկ ամիս։ Իսկ հանրահայտ Samsung բրենդի Galaxy A50, A40 կամ А30s մոդելների սմարթֆոն գնող հաճախորդները Beeline-ի կողմից կստանան նվեր՝ «Արծաթ» հեռախոսահամար», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հեռախոսների մասին ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ E-shop առցանց խանութի էջում։

Առաջարկի շրջանակներում չեն տրամադրվում 033 կոդով հեռախոսահամարներ:

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.comկայքում: