Վիվասել-ՄՏՍ. 2019 թ.-ին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Տակեո Կանադեն
2019 թ.-ին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է «Origami World» տեսություն հիմնադիր, «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Տակեո Կանադեն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում այսօր կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկրի ներկայացման մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը, մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:
Ինչպես հայտարարվեց մամուլի ասուլիսին՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2019 թ.-ի դափնեկիրն է «Origami World» տեսություն հիմնադիր, «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր Տակեո Կանադեն:
«Այս տարի լրանում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 10 տարին: Սա յուրօրինակ առաջնորդություն է այս ոլորտում՝ ունենալ ՀՀ պետական մրցանակ և դա հանձնել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի հսկաներին, ովքեր աշխարհն իրենց ստեղծագործությամբ փոխել են, ովքեր, կարելի է ասել, սկսել են զրոյից, ունեցել են միտք, դա զարգացրել և մարդկությանը հնարավորություն են տվել օգտվելու այն տեխնոլոգիաներից, որոնք մեր կյանքը էլ ավելի են հեշտացնում», – ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխությունը 10 տարեկան է և այս ամբողջ ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախաձեռնության կողքին է եղել: Դժվար է գերագնահատել այն ազդեցությունը, որն այս մրցանակը թողել է Հայաստանում տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման վրա: Այս ազդեցությունն արժեհամակարգի, մտածողության հարթության վրա է. մեր ՏՀՏ հանրությունն ու ուսանողները հյուրընկալում են բացառիկ անհատականությունների, կենդանի լեգենդների, ում ստեղծագործ միտքը հեղափոխական խթան է հաղորդել աշխարհի տեխնոլոգիական զարգացմանը՝ ՏՀՏ ոլորտը հասցնելով որակապես նոր մակարդակի: Պետք է փաստել, որ այսօրվա աշխարհում քիչ են տեխնոլոգիական այնպիսի նվաճումները, որոնք իրապես նոր խոսք են և Հայաստան այցելած այս համաշխարհային հսկաները հենց այդ նորը ստեղծած մարդիկ են: Նրանց հետ հանդիպելով ու շփվելով՝ մեր երիտասարդները կենդանի օրինակով տեսնում են, թե ինչպես է պետք ձգտել ապրել. հավատալ սեփական ուժերին, աշխատել օր ու գիշեր, քայլել սեփական, այլ ոչ թե՝ ուրիշի տրորած արահետով, ու գրավել այնպիսի բարձունք, որտեղ ժամանակակիցներից որևիցե մեկը դեռևս ոտք չի դրել»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Մրցանակը հիմնվել էր 2009թ-ին, և այս տարի 10-րդ մրցանակակրին ենք ունենալու Հայաստանում: Արդեն երկրորդ տարին է, որ մրցանակը տրվում է որպես ՀՀ պետական մրցանակ: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրումների համար ՀՀ պետական մրցանակի 2019թ-ի դափնեկիրը դոկտոր Տակեո Կանադեն է, ով Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր է, «Origami World» տեսություն հիմնադիրը, ինչպես նաև «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծողն է: Կանադեին մրցանակի շնորհման նախաձեռնության հեղինակը Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանն է», – ասել է Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:
ՀՀ պետական մրցանակը հիմնվել է 2009թ. հուլիսի 6-ին և յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ (տեխնոլոգիական, կրթական, ձեռնարկատիրական և ֆինանսական) կատարած հեղինակավոր անհատի, ում ավանդը ՏՏ ոլորտում բերել կամ բերում է հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների։ Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ։
Այս տարի տրվող մրցանակը թվով 10-րդն է։ Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից և հուշախորհրդանիշից:
Մրցանակաբաշխությունն իրականացվում է կազմակերպչական կոմիտեի, իսկ մրցանակակրի ընտրությունը` միջազգային հանձնաժողովի կողմից:
Նախորդ տարիների մրցանակակիրներն են՝ «Intel» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրետը, «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնիակը, «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, «Hitachi» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, «Cisco Systems» զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Kaspersky Lab»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, ինտերնետի նախահայրերից մեկը, «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը, «Nest Labs» ընկերության հիմնադիր, «IPod» ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը և «National Instruments» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։
Դոկտոր Տակեո Կանադե
Դեմքի ճանաչման մասին նրա առաջին աշխատանքից, եռաչափ տեսագրման տեխնիկա (որը նա ներկայացրել է 2001 թ.-ի Super Bowl հեռարձակման համար) և ընդհուպ մինչև իր կոնքոսկրի փոխարինման համար համակարգչային վիրաբուժական համակարգերի մասին աշխատանքը, Տակեո Կանադեն ապացուցել է ռոբոտաշինության ոլորտում իր առաջատար դիրքը, որի համար նրան հանձնվել են 2008 թ.-ի Բաուեր Մրցանակը և «Գիտության ոլորտում ձեռքբերման մրցանակը»:
Ծնված Ճապոնիայի Հյոգո քաղաքում 1945 թ.-ին, Կանադեն, սկսել է իր ակադեմիական կարիերան Կիոտոյի համալսարանում (1964թ.), որտեղ ստացել է բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի աստիճաններ էլեկտրատեխնիկայի մասնագիտացմամբ: 1973-1980 թթ․ դասավանդել է Կիոտոյի համալսարանի ինֆորմատիկայի բաժնում, այնուհետև տեղափոխվել է իր ներկայիս դասավանդման ինստիտուտ՝ Կարնեգի Մելոն համալսարան:
Մի դարաշրջանում, երբ հետազոտողների մեծ մասը նեղ մասնագիտացում էր ստանում, Կանադեն կարևոր ներդրում է կատարում մի շարք ոլորտներում սկսած հիմնարար տեսական առաջխաղացումներից մինչև նորարարական սարքեր և ալգորիթմներ, որոնք լայնորեն օգտագործվում են առ այսօր: Նրա ամենավաղ աշխատանքը եղել է դեմքի արտահայտությունների ճանաչման վերաբերյալ, որտեղ նա մշակել է դեմքի արտահայտության թվային վերլուծության մեթոդներ, որոնց շնորհիվ հնարավոր է հասկանալ դեմքի արտահայտության շատ փոքր մանրամասներ և փոփոխություններ՝ ի տարբերություն նախորդ ճանաչման համակարգերի, որոնք լավագույնս նկատում էին այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «ուրախությունը» կամ «զայրույթը»: Կանադեն նաև նախաձեռնել է շարժման վերլուծության կարևոր մեթոդներ, ներկայացնելով տեսանյութերի հաջորդականությամբ հստակ պատկերի ստանալու հիմնական ալգորիթմը՝ հիմք դնելով ժամանակակից պատկեր ստանալու և սեղմման տեխնոլոգիաների համար: Նրա հետաքրքրությունը շարժման վերլուծության ոլորտում հանգեցրեց եռաչափ պատկերների ուսումնասիրությանը՝ երկչափ պատկերներից եռաչափ տեղեկություններ ստանալու մեթոդներին: 1981 թվականին նա ստեղծեց մի աննախադեպ տեսություն, թե ինչպես վերականգնել օբյեկտի եռաչափ ձևը մեկ պատկերից (հայտնի է որպես «Origami World» տեսություն): Նա նաև «Վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակն է, համաձայն որի տարբեր տեսանկյուններից վերցված իրադարձությունների մի քանի պատկերներ համակցված են միահամակարգ մոդելի մեջ, որը թույլ է տալիս դիտել միևնույն տեսարանը տարբեր տեսանկյուններից:
Իր գլխավորած հետազոտական խմբի կողմից մշակված մեթոդները օգտագործվել են CBS- ի կողմից 2001 թ.-ին Super Bowl խաղի հեռարձակման ժամանակ՝ պատկերավորելու դաշտը այնպիսին ինչպիսին այն խաղացողն է տեսնում: Կանադեի նորարարությունները ռոբոտաշինության ոլորտում կիրառվում են մի քանի ինքնավար ռոբոտների դեպքում, այդ թվում ` ինքնագնաց մեքենայի, ինքնագնաց ուղղաթիռի և կոնքոսկրի փոխարինման համակարգչային վիրաբուժության համակարգի մեջ, որը ներկայումս կլինիկական փորձարկումներ է անցնում:
Իր լայնածավալ ուսումնասիրություններից բացի՝ Կանադեն հիմնադրեց Կարնեգի Մելոնի ռոբոտաշինության դոկտորական ծրագիր 1989 թ.-ին, այնուհետև ռոբոտաշինության մագիստրոսական ծրագիր: 1992-2001թթ.-ին նրա ղեկավարությամբ ռոբոտաշինության ինստիտուտը դարձավ աշխարհում ռոբոտաշինության գերակա կենտրոններից մեկը: 2001 թ.-ին Կանադեն հիմնադրեց Տոկիոյում Թվային մարդկային հետազոտությունների կենտրոնը, որը դիտարկում է, չափում և մոդելավորում է մարդկային գործառույթները` հասկանալու համակարգերի այս ամենակարևոր և ամենաքիչ բացահայտված բաղադրիչը: 2006 թվականից նա հանդիսանում է «Կյանքի որակի տեխնոլոգիաներ» կենտրոնի հիմնադիր տնօրեն, որը NSF-ի կողմից ֆինանսավորվող Տեխնոլոգիական հետազոտությունների կենտրոն է։ Կենտրոնի նպատակն է զարգացնել խելացի համակարգեր միտված օգնելու մեծահասակներին և հաշմանդամ մարդկանց:
Դոկտոր Կանադեն ընդգրկվել է Ճարտարագիտության ազգային ակադեմիայում և Ամերիկյան արվեստի և գիտության ակադեմիայի կազմում: Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների` C & C մրցանակի, Օկավայի մրցանակի, IEEE ռոբոտաշինության և ավտոմատացման ընկերության առաջատար մրցանակի, Ջոզեֆ Էնգելբերգերի անվան մրցանակի, FIT Funai մրցանակի, առաջին Ազրիել Ռոզենֆելդի մրցանակի, Ալեն Նյուելի հետազոտության գերազանցության մրցանակի, Ճապոնիայի համայնքի Արհեստական ինտելեկտի [JSAI] կարիերայի ձեռքբերման մրցանակի, Հետազոտության և զարգացման Ճապոնիայի ռոբոտների ասոցիացիայի (JARA) մրցանակի, Longuet-Higgins մրցանակի և Marr մրցանակի:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է