Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ucom. գործում է «Նոր սմարթֆոն, նոր հույզեր» առաջարկը
15/08/2019 08:27

Ucom. գործում է «Նոր սմարթֆոն, նոր հույզեր» առաջարկը

Օգոստոսի 15-ից Ucom-ում մեկնարկում է «Նոր սմարթֆոն, նոր հույզեր» առաջարկը։ Նոր ուսումնական տարվա նախաշեմին, մինչև սեպտեմբերի 30-ը Ucom կանխավճարային, հետվճարային` Ունիվերսալ կամ Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների նոր և ներկայիս բաժանորդները կարող են գնել 2019 թվականի նորագույն Xiaomi Redmi 7A սմարթֆոնն ընդամենը 49 500 դրամով և ստանալ 60 ԳԲ ինտերնետ 6 ամսվա համար առանց որևէ պարտավորության:

«Այս նորագույն սմարթֆոնն ունի 12 ՄՊ հզորությամբ ֆոտոխցիկ, Qualcomm ® Snapdragon™ 439 պրոցեսոր, 16 ԳԲ ներքին հիշողություն և օգտատիրոջ երեսի ուրվագծերով ապաբլոկավորման հնարավորություն։ Ուսանողները վստահաբար բարձր կգնահատեն դրա առավելությունները, փայլուն որակն ու մատչելի գինը։ Եվ որ ամենակարևորն է, գնորդներն առանց որևէ պարտավորության կվայելեն Ucom-ի 4G+ գերարագ ինտերնետի 60 ԳԲ-երը 6 ամսվա ընթացքում», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ավելին, մինչև սեպտեմբերի 30-ը միայն Ucom-ում կա բացառիկ հնարավորություն ձեռք բերելու նաև Samsung Galaxy A20e սմարթֆոնն ընդամենը 86 900 դրամով և ստանալ 60 ԳԲ գերարագ ինտերնետ 6 ամսվա համար առանց որևէ պարտավորության: Samsung Galaxy A20e սմարթֆոնն ունի ուլտրալայն 123-աստիճանանոց տեսախցիկ, ընդլայնված իրականության տեխնոլոգիայով ստեղծված պիտակներ՝ լուսանկարվելուց պատկերի վրա ավելացնելու համար և մինչև 61 ժամ երաժշտություն լսելու հնարավորություն։ Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ:

Բոլոր այլ սմարթֆոնների ձեռք բերման պարագայում Ucom Կանխավճարային ինչպես նաև հետվաճարային` Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների նոր և առկա բաժանորդները կստանան 20 ԳԲ ինտերնետ 6 ամսվա համար։