Starthub 360. Վիգեն Առուշանյան՝ Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի հիմնադիր և նախագահ. տեսանյութ
StartHub-ը սկսում է նոր նախագիծ՝ StartHub 360։ Մեր առաջին հյուրը Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի հիմնադիր և նախագահ Վիգեն Առուշանյանն է։ Ասոցիացիան սկսել է Հայաստանում կրիպտոարժույթների և տոկենների օրենսդրական կարգավորման առաջարկների մշակման գործընթացը։
«Հայաստանում շատ մարդիկ ներգրավված են կրիպտոարժույթների առևտրում։ Ստացվում է, որ այս մարդիկ ունեն, այսպես ասած, մեծ ունեցվածք, բայց օրենքի տեսակետից ոչինչ չունեն։ Այսինքն, եթե չարաշահում լինի կամ որևէ մեկը գողանա կրիպտոարժույթը, ապա ինչպես է սահմանվելու այդ կրիպտոարժույթի գինը կամ ո՞ր հոդվածով է սահմանվում այդ գողությունը», – ասում է Վիգեն Առուշանյանը։ Կրիպտոարժույթի շուկան այս պահին գնահատվում է 325 միլարդ դոլար, ուստի մեր զրուցակիցը կարևորում է այդ շուկայում մեր տեղն ու դերը։
«Եթե մենք կրիպտոարժույթին չենք տալիս գույքի կարգավիճակ, ապա դրա տերը ռիսկի տակ է գտնվում, որովհետև պաշտպանված չէ։ Պետք է սահմանել՝ ի՞նչ է կրիպտոակտիվը, ի՞նչ կարգավիճակ ունի։ Այսպիսի եզրույթներ մեր օրենսդրությունում չկան։ Պետք է ունենալ ժամանակի պահանջներին համապատասխանող օրենսդրություն» , – հենց այս մտադրությամբ էլ ասոցիացիայի թիմը ստեղծել է աշխատանքային խումբ, որը կմշակի օրենսդրական առաջարկություններն ու փաթեթում կներառի շահառուների կարծիքները։ Պատկան մարմինների հետ դեռ պաշտոնական հանդիպումներ ու քննարկումներ չեն եղել. Նախագիծը մշակման վերջին փուլում է, բայց դեռ ամբողջական չէ։
Հայաստանը կրիպտոշուկայում իր ամուր տեղը զբաղեցնելու հնարավորություն ունի։
«Բլոկչեյնի դաշտում մենք ունենք փոքր, բայց ազդեցիկ ստարտափ համայնք։ Բլոկչեյնի շնորհիվ կստեղծվեն նոր մասնագիտություններ. վտանգ կա, որ ռոբոտները կգրավեն աշխարհը, բայց մյուս կողմից ստեղծվում է նոր հնարավորությունների դաշտ», ի դեպ, Nooor Բլոկչեինի հայկական ասոցիացիան կրթական ծրագրեր է իրականացնում, որից հետո ուսանողը լիարժեք գիտելիքներով կարող է մտնել դաշտ և աշխատել։
Հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության Starthub Armenia նախագիծն իրականացվում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի կողմից՝ Beeline-ի աջակցությամբ։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է