ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների երեխաներն այցելում են ծնողների աշխատավայր՝ մի շարք մասնագիտությունների ծանոթանալու նպատակով
ՎիվաՍել-ՄՏՍ-ը երկրորդ անգամ է իրականացնում «Կարիերայի կողմնորոշման ծրագիր» աշխատակիցների երեխաների համար՝ հաշվի առնելով փորձնական նախագծի վերաբերյալ ստացված դրական արձագանքները:
«Կարիերայի կողմնորոշման ծրագիրը» նախատեսված է ընկերության աշխատակիցների՝ 14-ից 17 տարեկան երեխաների համար: Այն նպատակ ունի օգնել նրանց մասնագիտության ընտրության հարցում և ծանոթացնել ծնողի աշխատավայրի հետ:
Ծրագրի մասնակիցներն ամառային արձակուրդների ընթացքում հնարավորություն կունենան իրենց ունակությունների սահմաններում ներգրավվելու իրենց նախընտրած վարչության ու բաժնի աշխատանքներում և անմիջականորեն դիտարկելու դրանց ընթացքը: Արդյունքում երեխաները կկարողանան որոշակի պատկերացում ձևավորել հեռահաղորդակցության օպերատորի գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ: Ծրագրի շրջանակում կհամադրվեն հաճելին ու օգտակարը. երեխաների համար կազմակերպվեն ուսուցողական և ժամանցային հետաքրքիր միջոցառումներ:
Մասնագիտական կողմնորոշում ձևավորելու կարևոր գործում երեխաներին կուղղորդեն ընկերության կողմից նշանակված առանձին աշխատակիցներ: Ծրագրի ընթացքում երեխաները կտեսնեն, թե ինչպիսի՞ն է ՎիվաՍել-ՄՏՍ-ի առօրյան, ինչպե՞ս են ընթանում աշխատանքները, ի՞նչ են իրենից ներկայացնում համագործակցությունն ու թիմային աշխատանքը, ինչպե՞ս են կայացվում աշխատանքային որոշումները, ինչպե՞ս է բաշխվում աշխատանքը, և այլն:
«Աշխատակիցների երեխաների համար նախատեսված՝ կարիերայի կողմնորոշման ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի: Առաջին՝ ընկերությունն ընդառաջել է իր աշխատակիցների նախաձեռնությանը՝ օգնել, որպեսզի երեխաների ամառային արձակուրդներն ավելի հետաքրքիր ու բովանդակալից լինեն: Երկրորդ՝ դաստիարակչական շատ կարևոր սկզբունք է գործի դրվում. երեխան տեսնում է իր ծնողի կողմից արժեքի ստեղծման ընթացքը, գնահատում է նրա եռանդն ու մասնագիտական որակները: Սա չափազանց կարևոր է ծնողի հանդեպ հարգանքի ձևավորման առումով: Բացի այդ՝ երեխան իր ծնողին և նրա գործընկերներին օգնելով՝ նույնպես տոգորվում է թիմային ոգով, դառնում է աշխատանքային կոլեկտիվի մաս: Ու ամենակարևորը՝ երեխան հնարավորություն է ստանում տեսնելու, թե որքա՛ն շատ են մասնագիտացման ուղղությունները և կողմնորոշվել: Իհարկե՝ մենք հեռու ենք այն մտքից, որ երեխաներն անհրաժեշտաբար պետք է ընտրեն իրենց ծնողների մասնագիտությունը, բայցևայնպես՝ մենք նրանց ընձեռում ենք ծանոթանալու հնարավորություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվում են կարիերայի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ուսանողների համար, ինչպես նաև կազմակերպվում են բաց դռների օրեր՝ դպրոցականների ու երիտասարդական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
—————————
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
12:39 09/09/24Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում
-
11:18 05/09/24Հայկ Եսայան. Հայաստանը Cloud լուծումներ առաջարկելու լուրջ հեռանկարներ ունի
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է