«Հայաստան – Ինժեներական շաբաթ»-ի շրջանակում ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր
Այսօր Երեւանում ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ մեկնարկել է «Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը, որի շրջանակում փոխըմբռնման երկու հուշագիր է ստորագրվել։
Առաջին հուշագիրը ստորագրվել է Միավորված ազգերի կազմակերպության Աֆրիկայի տնտեսական հանձնաժողովի եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջեւ։
Հուշագիրը ստորագրել են Միավորված ազգերի կազմակերպության Աֆրիկայի տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության բաժնի տնօրենի պաշտոնակատար Ալմուստաֆա Ամադու Սիսսեն և ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Ալմուստաֆա Ամադու Սիսսեի խոսքով, Ինժեներական շաբաթը հարմար առիթ է հուշագրի ստորագրման եւ գործողությունների պլան կազմելու առումով։
«Վերջերս Հայաստանի արտգործնախարարն այցելեց Եթովպիա եւ հանդիպում ունեցավ Աֆրիկայում ՄԱԿ-ի Տնտեսական Հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Ադիս Աբեբայի համալսարանի և ՁԻՀ-ի միջև ստորագրվեց հուշագիր, ապա հաջորդեցին հետեւողական քննարկումները, կազմվեց համագործակցությանն ուղղված գործողությունների ծրագիր՝ ուղղված Եթովպիայում Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաների հաջողված կրթական ծրագրի համատեղ իրականացմանը, ինժեներական ստարտափ էկոհամակարգի ձևավորմանը, համատեղ հետազոտությունների իրականացմանը»,- նշել է Ալմուստաֆա Ամադու Սիսսեն։
Երկրորդ հուշագիրը ստորագրվել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Ինժեներական ասոցիացիայի միջեւ։
Հուշագիրը ստորագրել են Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, Ինժեներական Ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հովանու ներքո:
«Ֆրանսիական համալսարանն այսուհետ հատուկ ուշադրություն է դարձնելու ինժեներական կրթությանը։ Նշեմ, որ Ինժեներական քաղաքում է տեղադրվելու այն սուպեր համակարգիչը, որը նվիրատվություն է Թուլուզի համալսարանի կողմից։ Այս հուշագրով ֆիքսվում են այն հստակ քայլերը, որոնք ուղղված կլինեն բովանդակության ստեղծմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը։ Սա նաեւ կնպաստի Ֆրանսիական համալսարանի ուսանողների համար արտադրական ոլորտի ուղիղ կապի ստեղծմանը՝ հանձինս Ինժեներական քաղաքում տեղակայված ընկերությունների»,- նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը եւս կարեւորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի, ՁԻՀ-ի եւ Ինժեներական ասոցիացիայի միջեւ համագործակցության մեկնարկը։
«Հուշագիրը նախատեսում է համատեղ բարձր տեխնոլոգիական կրթական ծրագրերի իրականացում, Հայաստանում և Ֆրանսիայում գործող համալսարանների միջև համագործակցության հնարավորությունների ձևավորում, երկու երկրների հետազոտական կենտրոնների եւ մասնավոր հատվածի միջեւ համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանն ուղղված քայլեր, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փորձի փոխանակման հնարավորություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են Տվյալագիտությունը, Իրերի Ինտերնետը, Համակարգային ճարտարագիտությունը»,- տեղեկացրել է Ժան-Մարկ Լավեստը:
«Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը կանցկացվի Երևանում և Վանաձորում հունիսի 24-28-ին եւ կհամախմբի շուրջ 500 մասնակցի՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է