244
2478
ՏՏ ոլորտը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություն է

ՏՏ ոլորտը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություն է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարար Հակոբ Արշակյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ինժեներական քաղաքում»  մայիսի 3-ին հանդիպել են  հայկական ծագմամբ բարձր տեխնոլոգիական արտադրության շուրջ 60 ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման հիմնական թեման վերաբերում էր դեպի միջազգային շուկաներ բարձր տեխնոլոգիական արտադրության արտահանմանը, միջազգային հարթակում համագործակցության արդյունավետ գործիքների մշակմանը, նպատակների և ոլորտների հստակեցմանը, միջազգային շուկա մուտք գործելու իրավական ընթացակարգերին և մի շարք այլ հարցերի:

Հակոբ Արշակյանը հատկանշական է համարել, որ հանդիպումը տեղի է ունենում «Ինժեներական քաղաք»-ի տարածքում, քանի որ այս տարի ամռանն  այստեղ սկսվելու է «Ինժեներական քաղաք»-ի շինարարությունը, որը հնարավորություն կտա մեկտեղել տեխնոլոգիական ներուժը: Արդյունքում  ընկերությունները հնարավորություն կունենան ավելի սերտ համագործակցելու, ինչպես նաև  օգտագործելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում  ՀՀ կառավարության ընձեռած հնարավորությունները։

Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ կառավարության հիմնական առաջնահերթությունն է: Առաջիկայում ստեղծվում է  նոր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որը պատասխանատվություն է ստանձնելու երեք ուղղությամբ։

Առաջինը ռազմարդյունաբերության զարգացումն է՝ գիտահետազոտական նախագծերից մինչև արտադրություն, արտաքին համագործակցություն։

Հաջորդը ինժեներական և ստարտափ էկոհամակարգի զարգացումն է։

Կարևոր ուղղություններից է նաև թվայնացումը, որի շնորհիվ մատուցվող ծառայություններն ավելի հասանելի կդառնան քաղաքացիների համար, տեխնոլոգիաներն էլ, որոնք արտադրվում են Հայաստանում, կօգտագործվեն  կառավարության համար։

Խոսելով անցկացվող հանդիպման նպատակի մասին՝ նախարարը նշել է, որ պետք է հստակ ձևակերպվի տեխնոլոգիական համայնքի պահանջարկը՝ ի՞նչ գործիքակազմով է հնարավոր միջազգային համագործակցության  հարթակներ դուրս  գալ, հասկանալ՝ ո՞րն է արդյունավետ համագործակցությունը և առաջ գնալ։

Անդրադառնալով եղած հնարավորություններին և ներուժին՝ նախարարն ընդգծել է, որ տեխնոլոգիական աշխարհում այլևս սահմանները ջնջված են, և համագործակցության արդյունքում է, որ լայնամասշտաբ խնդիրներ են լուծվում։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ընդգծել է, որ նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է։ Նրա խոսքով՝ երկկողմ

և բազմակողմ ձևաչափերում  առկա են բազմաթիվ հնարավորություններ ձևավորելու համապատասխան հարթակներ՝ տեխնոլոգիական ոլորտի մասնավոր ընկերությունների կարողությունները մեր միջազգային գործընկերներին ներկայացնելու և համագործակցության նոր հեռանկարներ ուղենշելու համար։

Զոհրաբ Մնացականյանը նաև շեշտել է, որ տեխնոլոգիական ոլորտի մասնավոր հատվածը բավական կազմակերպված  ու համախմբված է, կարող է հանդես գալ միասնական մոտեցումներով՝ հնարավորություն տալով հստակեցնելու մեր ընդհանուր նպատակները։

Հանդիպման ընթացքում ծավալված ակտիվ քննարկման ընթացքում բարձրացվել են մի շարք խնդիրներ, որոնց տրվել են պարզաբանումներ, մի շարք հարցերի շուրջ  հստակեցվել են մոտեցումները, արդյունավետ գործունեության հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նման հանդիպումները շարունակական բնույթ կունենան։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր News հավելվածով, որի շնորհիվ Ռոստելեկոմի բաժանորդները մշտապես գտնվում են համաշխարհային լրահոսի ամենաթեժ կիզակետում՝ սիրելի բազմոցին նստած։

Կարճ հասցե: geek.am/u/5865.html
Հայաստան Հայաստան Տեղեկատվական Տեխնոլոգիաներ Հակոբ Արշակյան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2837 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline․ Թումոյի համատեղ նախագծի շրջանակում մեկնարկել է առաջին դասընթացը

Մայիսի 20-ին Հայաստանում Beeline-ի և Թումո ստեղծարար տեխնոլգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Թումո Երևանում մեկնարկել է Reinforcement Learning-ի աշխատարան, որը վարում է աշխարհով մեկ տարածում ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ը տարածաշրջանում առաջինն է գործարկում eSIM տեխնոլոգիան

Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max և XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ: Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ը ...

Business

image

Beeline. Զվարթնոց օդանավակայանում բացվել է նորացված վաճառքի և սպասարկման գրասենյակ

Beeline-ը հայտարարում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նորացված  վաճառքի և սպասարկման գրասենյակի վերաբացման մասին:   Գրասենյակը գործում է օդանավակայանի ժամանման սրահում և հասանելի է բոլոր այցելուներին։ Այն աշխատում ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS