Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է ֆինանսական կիբեռանվտանգության չորրորդ սեմինարը
15/03/2019 11:04

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է ֆինանսական կիբեռանվտանգության չորրորդ սեմինարը

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։ Կիբեռանվտանգության  ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը մարտի 14-ին Երևանում պետական և ֆինանսական կազմակերպությունների համար անցկացրել է  «Հայացք ֆինանսական անվտանգությանը» թեմայով չորրորդ սեմինարը։

Սեմինարին մասնակցել են ՀՀ գերատեսչությունների և ֆինանսական հատվածի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները (բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ, բջջային կապի և ինտերնետի օպերատորներ)։

Միջոցառման բացումը կատարել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ  Արմեն Կարապետյանը։ Ընկերության առաջատար փորձագետ Սերգեյ Գոլովանովը ներկայացրել է «Ֆինանսական ոլորտի վրա գրոհների ամփոփում – 2018։ Կենդանի օրինակներ և հանձնարարականներ» թեման, իսկ  «Կասպերսկի Լաբորատորիա»-ի նախավաճառքային աջակցության բաժնի ղեկավար Բուլատ Սիրաևը՝ «Թվային տրանսֆորմացիա առանց անվտանգության համար ռիսկերի» և «Kaspersky Threat Management and Defense՝ կարևոր քայլ բիզնեսի կայունության և աճի ճանապարհին» թեմաները։

«Այս սեմինարին ներկայացված թեմաները հուշում են, որ ֆինանսական արդիական կիբեռսպառնալիքներից պաշտպանվելու համար տեղեկատվական անվտանգության ստորաբաժանումները շեշտը պետք է դնեն համալիր լուծումների վրա։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի նման լուծումների պատշաճ կիրառումը հանցագործներին զրկում է կազմակերպությունների տեղեկատվական ենթակառուցվածքներ ներթափանցելու հնարավորությունից։ Այդ լուծումների կիրառումը պահանջում է խորը գիտելիքներ և արագ կողմնորոշվելու հմտություններ, որոնք փոխանցվեցին սեմինարի մասնակիցներին։ Համոզված եմ, դրանք հաջողությամբ կկիրառվեն Հայաստանի ֆինանսական կազմակերպություններում»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։