Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Վիվասել-ՄՏՍ. Մասշտաբային աշխատանքներ՝ բջջային նոր ցանցի կառուցման ուղղությամբ
05/12/2018 19:14

Վիվասել-ՄՏՍ. Մասշտաբային աշխատանքներ՝ բջջային նոր ցանցի կառուցման ուղղությամբ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանրապետության տարբեր մարզերում ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ է իրականացնում: Գործընթացը կարևոր է առավել  որակյալ ծառայություններ ապահովելու, ոլորտի զարգացմանը նպաստելու և աշխարհի առաջընթացի տեմպերից  ետ չմնալու համար:

Ընկերության աշխատակիցների, մատակարարների և կապալառուների թիմերն աշխատում են համակարգված՝ հստակեցված ժամանակացույցով և պատասխանատու մոտեցմամբ: Նպատակը կարևոր է. աշխատանքներ են տարվում այնպես, որպեսզի բաժանորդին լավագույնը ներկայացնելուն զուգահեռ՝ նվազագույնի հասցվի նրան պատճառվող անհարմարությունը: Ժամանակավոր խափանումները կրճատելու համար թիմերն աշխատում են նաև լուսաբացին, ամենատարբեր բարդության ռելիեֆներ ունեցող տեղանքներում՝  հաճախ  անտեսելով եղանակային պայմանները:

Կայաններից մեկը գտնվում է ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա: Աշտարակը տեղակայված է Լոռու մարզի՝ Վրաստանին սահմանակից Գոգավան գյուղում: Բարդ և պատասխանատու գործում պահանջվում են ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև նվիրում, հետևողականություն և կամք: Ցանկալի արդյունք ապահովելու համար հարկավոր են ջանքեր և հնարավորինս սեղմ ժամկետներում առաջադրանքը կատարելու հմտություն:

«Գործունեության առաջին օրվանից մեզ համար սահմանել ենք հստակ ռազմավարություն. ապահովել ցանցի շարունակական զարգացում: Կարող եմ ասել, որ  հաջողել ենք և՛ նորարար տեխնոլոգիաների ներկայացման, և՛ առողջ մրցակցության ձևավորման, և՛ առաջատարի դիրքերը պահպանելու հարցում: Այսօր ընթացող՝ բջջային նոր ցանցի կառուցման և արդիականացման լայնածավալ աշխատանքներն այդ գործընթացի կարևոր բաղադրիչներից են: Առիթն օգտագործելով՝ շնորհակալություն եմ հայտնում աշխատող թիմերին: Իսկ մեր հարգելի բաժանորդներին տեղեկացնեմ, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ ոլորտը զարգացման ճանապարհով տանելու համար: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր երկիրն այդ հարցում առաջատարների շարքում է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Իրականացվող գործընթացին զուգահեռ հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շարունակելու է իրազեկել հանրությանը՝ դա դիտարկելով որպես բաժանորդի նկատմամբ  հարգանքի և պատասխանատվության դրսևորում:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը`հագեցած նորագույն տեխնոլոգիաներով և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com