Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայկական ServiceTitan ստարտափը գնահատվում է 1.65 մլրդ
15/11/2018 17:11

Հայկական ServiceTitan ստարտափը գնահատվում է 1.65 մլրդ

Տնային ծառայություններ մատուցող բիզնեսների համար Վահե Կուզոյանի և Արա Մահդեսյանի կողմից հիմնադրված շարժական և ամպային ServiceTitan պլատֆորմը ստացել է 165 մլն ԱՄՆ դոլար ներդրում։ Այս մասին «StartHub»-ին տեղեկացրին «HIVE Ventures» վենչուրային հիմնադրամի մամուլի ծառայությունից։

«Ուրախ ենք հայտնել, որ տնային ծառայությունների համար նախատեսված ServiceTitan օպերացիոն համակարգը ստացել է 165 մլն ԱՄՆ դոլար ներդրում՝ Index Ventures-ի և նոր ներդրողների՝ Dragoneer ևT. Rowe Price-ի, նաև՝ գործող՝ Bessemer, ICONIQ և Battery Ventures-ի կողմից։ Այսպիսով, այն համարվում է Հարավային Կալիֆորնիայի՝ B2B ծրագրային ընկերության համար ամենամեծ ներդրումը»,- հայտնում են հիմնադրամից։

Այս ներդրումների արդյունքում վերոնշյալ ստարտափի արժեքը հասել է 1.65 մլրդ ԱՄն դոլարի:

«Մենք շատ ենք կարևորում այն գնահատականները, որոնք ստանում ենք մեր կատարած ծառայության համար։ Ուստի սա պարտավորեցնող է մեզ համար՝ հետագայում  գործունեությունը ավելի լայն ծավալելու համար»,- հայտնել է ընկերության համահիմնադիր Արա Մահդեսյանը։

Նոր ֆինանսական միջոցներով ServiceTitan ստարտափը պլանավորում է մինչև 2019 թվականի վերջ 600-1000 նոր աշխատատեղեր ստեղծել։

Ներկայումս ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում։ Բացի այդ, ընկերությունը նպատակ ունի ծավալել իր գործունեությունը  Ատլանտայում և Հայաստանում: