245
2478
Ամստերդամում ավարտվեց  ՎԵՈՆ խմբի գլոբալ Digithon-ը

Ամստերդամում ավարտվեց ՎԵՈՆ խմբի գլոբալ Digithon-ը

Ամստերդամում տեղի ունեցավ ՎԵՈՆ խմբի գլոբալ  Digithon 2018-ը, որին մասնակցել են նաև Հայաստանում Beeline-ի աշխատակիցները։

Digithon–ի շրջանակում ՎԵՈՆ խմբի մաս կազմող բոլոր ընկերությունների ներկայացուցիչները մշակում են նորարարական և արդիական թվային ծառայությունների նախատիպեր: Մարաթոնին մասնակցում են խմբի 11 երկրներում անցկացված տեղական Digithon-ների հաղթող թիմերը։ Այդ թիմերի մասնակիցներից գլոբալ Digithon–ին ձևավորվել էին ինը  թիմեր, որոնց կազմում ընդգրկվել էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում  Հայաստանում Beeline-ի վեց աշխատակիցները։

24 ժամվա ընթացքում թիմերը մշակել են իրենց գաղափարները և պատրաստել են նախատիպեր, որոնք ներկայացրել են մասնագիտական հանձնաժողովի և գործընկերների դատին։ Լավագույն եռյակի ընտրությունն անցկացվել է երկու փուլով. կիսաեզրափակչին թիմերի համար քվեարկել են մարաթոնին առցանց հետևող իրենց գործընկերները ՎԵՈՆ խմբի ընկերություններից, իսկ եզրափակչում՝ մասնագիտական հանձնաժողովը։

Արդյունքում ընտրվել է երեք հաղթող թիմ, որոնցից երկուսում՝ առաջին և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերում կան Հայաստանում Beeline-ի ներկայացուցիչներ։ Առաջին տեղը գրաված Digital Ninjas թիմը որպես մրցանակ կայցելի Սիլիկոնային հովիտ և առաջատար տեխնոլոգիական ընկերություններ։

«ՎԵՈՆ խմբի համար շատ կարևոր է մշտապես զարգացնել իր աշխատակիցների գիտելիքներն ու հմտությունները և բացահայտել նրանց ներուժը։ Վստահ եմ, որ տարբեր երկրներից մեր գործընկերների հետ հանդիպումը և արդիական ու նորարական լուծումների մշակումը մեծ խթան կլինի թե՛ մեր աշխատակիցների, թե ընկերության զարգացման համար։ Իհարկե առանձնահատուկ պետք է նշեմ գլխավոր մրցանակը, որը նույնպես մեզ բոլորիս կօգնի ավելի լավ հասկանալ ժամանակակից թվային աշխարհում հաջողության հասնելու գաղտնիքները», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած Hackers Eating Crackers և Guardians of VEON խմբերը նույնպես կստանան մրցանակներ՝ համապատասխանաբար այցելություն Ուկրաինայում և Ղրղզստանում գործող ընկերությունների թվային թիմերի գրասենյակներ։

Կարճ հասցե: geek.am/u/5770.html
Հայաստան Հայաստան Beeline Ամստերդամ Digithon 2018 Digital Ninjas Hackers Eating Crackers Guardians of VEON

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2788 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Կրիպտոաակտիվներ․ ժամանակի պահանջներին համապատասխանող օրենսդրություն

Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան և «Elawphant» փաստաբանական ընկերությունն սկսել են Հայաստանում կրիպտոարժույթների և տոկենների օրենսդրական կարգավորման առաջարկների մշակման գործընթացը: Այս առիթով ասոցիացիայում ձևավորվել է իրավական ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ներկայացվել է Oneplus 6T սմարթֆոնը

Չինական Oneplus կորպորացիան ներկայացրել է սմարթֆոնի հերթական մոդելը՝ Oneplus 6T: Սմարթֆոնի հիմնական նորարությունը էկրանին տեղադրված մատնահետքերի սկաներն է։ Սմարթֆոնի էկրանը Optic Super AMOLED է, չափը՝ ...

Business

image

Beeline. հերթական անակնկալ՝ բաժանորդներին

Հայաստանում Beeline-ն անցկացնում է այս տարվա առաջին «Հաճախորդի օրը», որը նվիրված է նույնանուն միջազգային օրվան։ Ընկերության ղեկավար կազմի ավելի քան 60 ներկայացուցիչներ տարբեր ստորաբաժանումներից այցելելու ...

Various

image

Beeline. Կապի թանգարանը կրկին բացում է իր դռներն այցելուների համար

Beeline-ի Կապի թանգարանը վերաբացվել է այցելուների համար վերանորոգումից հետո։ Վերաբացված թանգարանի առաջին հյուրերը դարձան Չեխովի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները։ Նրանց համար կազմակերպվել էր ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS