Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline-ի աջակցությամբ ավարտվեց «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը
30/07/2018 15:20

Beeline-ի աջակցությամբ ավարտվեց «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը

30 հուլիսի 2018 թ., Երևան. Beeline-ի աջակցությամբ Սևանի ափին ավարտվեց «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը: Վերջին մրցութային օրվա ընթացքում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցեց ժյուրիի աշխատանքին։

Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվեց հուլիսի 22-ից 29-ը և ուղղված էր ստարտափների և ներդրողների միջև համագործակցության նոր ուղիների հայտնաբերմանը: Միջոցառումն ունեցել է ավելի քան 1000 մասնակից աշխարհի 35 երկրներից։ Սամմիթի մասնակից 150 ստարտափները հնարավորություն ստացան մասնակցելու դասախոսությունների և ոչ ֆորմալ պայմաններում շփվելու հայտնի ձեռներեցների և մասնագետների հետ, հանդիպելու բազում ներդրողների և ներդրումային ընկերությունների ողջ աշխարհից, և ձեռք բերեցին նախնական պայմանավորվածություններ։

Այս տարի սամմիթը դուրս է եկել միջազգային հարթակ՝ որպես «Սիսայդ Ստարտափ Սամմիթ», և անցկացվել ԱՄԷ-ում և Հնդկաստանում։ Սևանի ափին անցկացվող սամմիթը եզրափակիչ միջոցառումն էր, որի ժամանակ ամփոփվեցին նաև ԱՄԷ-ի և Հնդկաստանի համաժողովների արդյունքները։

Սամմիթի արդյունքներն ամփոփվեցին հուլիսի 28-ի կայացած փակման միջոցառման ընթացքում, որին մասնակցեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգասյաը։

«Այսօր ես մասնակցեցի ժյուրիի աշխատանքին և շատ ուժեղ թիմեր տեսա՝ Հայաստանից ու արտասահմանից։ Անկասկած, սամմիթի միջազգային հարթակ դուրս գալը հայկական ստարտափների համար շատ օգտակար կլինի և զգալիորեն կբարելավի Հայաստանի ստարտափ էկոհամակարգը։ Հենց դա է մեր նպատակը կորպորատիվ պատասխանատվության տեսակետից և հենց դրա համար ենք մենք գործարկել մեր ինկուբատորն ու սատարում ենք այնպիսի միջոցառումների, ինչպիսին է Սևան Ստարտափ Սամմիթը։ Շատ ուրախ եմ, որ այս սամիթի լավագույն ստարտափներից մեկը որպես պարգև կդառնա մեր ինկուբատորի ռեզիդենտը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Այս տարի Beeline-ը ներկայացրել էր հատուկ մրցանակ հաղթող թիմերից մեկի համար՝ Beeline Ստարտափ Ինկուբատորում առանց մրցույթի ինկուբացիոն ցիկլ անցնելու հնարավորություն, որը պարգևատրման արարողության ժամանակ հանձնվեց Roads Vision թիմին։

Սամմիթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել 50 000 ԱՄՆ դոլար, իսկ 100 000 ԱՄՆ դոլար ներդրումային ֆոնդով աքսելերացիոն ծրագրի հաղթող ստարտափների անունները կհայտարարվեն շուտով։

«Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ը կարող ենք համարել հաջողված նախագիծ, քանի որ վերջապես մեզ հաջողվեց միավորել աշխարհի զարգացած ստարտափ էկոհամակարգեր ունեցող երկրների ներկայացուցիչների։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր գործընկերներին, ովքեր նպաստեցին նախագծի իրականացմանը։ Beeline-ն արդեն երկրորդ տարին է, որ մեզ հետ է և վստահ ենք, որ համագործակցությունը կշարունակվի»,- նշել է «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը։

Նշենք, որ Beeline-ն արդեն  երկրորդ տարին է հանդես գալիս որպես սամմիթի գլխավոր գարծընկեր։ Ընկերությունը սամմիթին աջակցություն է ցուցաբերում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: