Beeline. այցելություն ArmPhone-ների և ArmTab-ների արտադրամաս
«Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի մասնակիցների այցը «Թի-Էս-Դի» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրամաս
2017թ. հոկտեմբերի 27-ին Մանկական զարգացման հիմնադրամի, Beeline-ի և PicsArt-ի համատեղ՝ «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի մասնակիցները ևս մեկ հետաքրքիր այց ունեցան Երևանում։
Գործընկեր հինգ համայնքների 14-17 տարեկան պատանիները «Կրտսեր Մերգելյան» ակումբի շրջանակներում այցելեցին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրամաս, որտեղ ստեղծվել են հայկական առաջին հեռախոսներն ու դյուրակիր համակարգիչները՝ ArmPhone-ը և ArmTab-ը։
Ընկերության մասնագետների օգնությամբ երեխաները հավաքեցին դյուրակիր համակարգիչներ, ծանոթացան բջջային խաղերի ստեղծման գործընթացին, VR (վիրտուալ իրականության) ակնոցներով դիտեցին 360 աստիճան ֆիլմեր, մասնակցեցին գիտափորձերի, ծանոթացան լուսանկարչության գաղտնիքներին:
«Այս ծրագրին մասնակցող պատանիները սովորում են կիրառել նորագույն տեխնոլոգիաներըն իրենց առօրյա կյանքում։ Շատ ցանկալի է, որ նրանք պատկերացում ունենան նաև, թե այդ նորագույն տեխնոլոգիաներն ինչպես են ստեղծվում։ Մենք հավատում ենք, որ Հայաստանը տեխնոլոգիական զարգացման մեծ ներուժ ունի, իսկ այդ ներուժն իրականացնողները մեր երիտասարդներն են։ Այդ իսկ պատճառով մեր ընկերությունն ամեն ջանք գործադրում է իրենց համապատասխան գիտելիքներով զինելու համար», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
««Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են երիտասարդների մոտ գիտության, կրթության և տեխնոլոգիաների նկատմամբ սեր և հետաքրքրություն արթնացնելուն։ Դրանից մեկն էլ «Կրտսեր Մերգելյան» ակումբն է։
Պատանիների համար սա լավագույն հնարավորությունն է ոչ միայն տեսնելու, այլև գործնականում մասնակցելու տեխնոլոգիաների ստեղծման գործընթացին։ «Թի Էս Դի» ընկերությունը սիրով համագործակցում է այն կազմակերպությունների հետ, որոնց նպատակը ևս պատանիներին կրթելն է։ Համատեղ ուժերով մենք կնպաստենք մի սերնդի ձևավորմանը, որը կստեղծի ամուր և տնտեսապես հզոր պետություն», – նշեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր և տնօրեն Վահան Շաքարյանը։
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն կատարած այցն այս ծրագրի մասնակից երեխաներին հնարավորություն ընձեռեց անձամբ ծանոթանալու Հայաստանում հաջողված ՏՏ ընկերության գործունեությանը և դրա զարգացման հեռանկարներին: Որպես երեխայակենտրոն կառույց, ՄԶՀ-ն խիստ կարևորում է Հայաստանում Beeline-ի ներգրավվածությունը նմանօրինակ ծրագրերին և լիահույս է, որ ծրագրի ընթացքում ձեռք բերված գիտելիքների շնորհիվ երեխաները կկարողանան նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ իրենց ձայնը մշտապես հասանելի դարձնել», – հավելեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
«Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի շրջանակներում մասնակիցները լուսանկարում են իրենց համայնքների խնդիրները և PicsArt հավելվածի միջոցով պատկերում են այդ խնդիրների լուծումները: Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի զարգացնել նոր տեխնոլոգիաներ օգտագործելու երեխաների հմտությունները:
———–
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է