Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայաստանում 2016 թվականին յուրաքանչյուր օգտատեր միջինը 13 անգամ համացանցում բախվել է կիբեռսպառնալիքի
02/03/2017 23:09

Հայաստանում 2016 թվականին յուրաքանչյուր օգտատեր միջինը 13 անգամ համացանցում բախվել է կիբեռսպառնալիքի

Հայաստանում 2016 թվականին յուրաքանչյուր օգտատեր միջինը 13 անգամ համացանցում բախվել է կիբեռսպառնալիքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրատվամիջոցների համար կազմակերպված հանդիպում-քննարկման ժամանակ ասաց «Կասպերսկի լաբորատորիա»-ի հիմնադիր Եվգենի Կասպերսկին: Նրա ներկայացմամբ` 2016 թվականին աշխարհում օրական միջինը 310 հազար կիբերհանցագործություն է իրականացվել, ինչի արդյունքում տարեկան 400-500 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս է հասցվում համաշխարհային տնտեսությանը: Եվգենի Կասպերսկիի կարծիքով` «մենք ապրում ենք թվային միջնադարում»:

«Այսօր աշխարհում գրեթե ամեն բան կառավարվում է թվային համակարգով, և այդ պատճառով կիբերհանցագործությունների թիվն արագորեն աճում է: «Կասպերսկի Լաբորատորիայի» ուսումնասիրության համաձայն՝  2016 թվականին Հայաստանում օգտատերերի 40 տոկոսը ենթարկվել է համացանցային սպառնալիքի: Ընդ որում՝ սպառնալիքի տակ է ցանկացած տիպի սարք և օպերացիոն համակարգ»,- ասաց նա` հավելելով, որ կիբերհարձակումներից պաշտպանված չեն անգամ բանկերը: