Armenia StartUp Cup. հաղթող է ճանապվել «Chessfimee» թիմը
Ս. թ. դեկտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցավ 4-րդ ամենամյա Armenia StartUp Cup ազգային առաջնության եզրափակիչ փուլը:
Մրցույթի նպատակն է բացահայտել և զարգացնել Հայաստանում ձեռնարկատիրական ներուժը, խթանել ստեղծարարությունն ու նորարարությունը, նպաստել աշխատատեղերի ստեղծմանը ստարտափների միջոցով:
Armenia StartUp Cup-ի առանձնահատկությունն այն է, որ այն առաջարկում է երկար ինկուբացիոն ժամանակահատված, որի ընթացքում մասնակիցները ստանում են բարձրակարգ բիզնես խորհրդատվություն ներկայացված բիզնես գաղափարները գործուն մոդելների վերածելու և հետագայուն դրանք կյանքի կոչելու համար:
Առաջնության ամփոփման ժամանակ փորձագետների և ժյուրիի անդամների հետ երեք ամիս տևած ակտիվ աշխատանքից հետո եզրափակիչ փուլ անցած տասնհինգ թիմերը ստացան խրախուսական մրցանակներ, իսկ լավագույն երեք թիմերն արժանացան մասնագիտական վերապատրաստում և խորհրդատվություն ստանալու հնարավորության:
Հաղթողի կոչմանն արժանացավ «Chessfimee» թիմը, որի մշակած հավելվածը շախմատասեր հասարակությանն ու պրոֆեսիոնալ շախմատիստներին առաջարկում է ծրագրային ապահովման յուրօրինակ լուծումներ՝ ներառյալ շախմատային վերլուծության ծրագրերի ապահովում:
Երկրորդ և երրորդ տեղի մրցանակներին արժանացան «Destination» և «Soundsearch» թիմերը: Նրանց ներկայացրած բիզնես գաղափարներն ուղղված են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը:
Հաղթող թիմը եզակի հնարավորություն ստացավ մրցելու ավելի քան 72 այլ պետությունների առաջին մրցանակակիրների հետ գալիք տարի Մարոկկոյում կայանալիք World StartUp Cup-ին: Այն արժանացավ նաև բիզնեսի զարգացման նպատակով 1.500.000 ՀՀ դրամի համարժեք մասնագիտական վերապատրաստումից և խորհրդատվությունից, վեցամսյա ինկուբացիոն ժամանակահատվածից օգտվելու հնարավության: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած լավագույն թիմերը համապատասխանաբար ստացան 1,000,000 և 500,000 դրամին համարժեք վերապատրաստումից և խորհրդատվությունից, ինչպես նաև երեքամսյա և մեկամսյա տևողությամբ ինկուբացիոն ժամանակահատվածից օգտվելու հնարավորությունից: Բոլոր երեք թիմերը ստացան BizNest ձեռնարկատիրական կենտրոնի կողմից անվճար վեբկայք ունենալու հնարավորություն:
Միջոցառմանը խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը,
ԱՄՆ-ում նորարարական բարձր տեխնոլոգիաների ներդրումային ոլորտում մասնագիտացած The Roda Group-ի ղեկավար Ռոջեր Սթրաուքը, Armenia StartUp Cup 2016-ի կազմակերպիչ Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի հիմնադիր տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը և ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Անդրե Վալդեսը:
«Բիզնես սկսելու համար միջավայրը երբեք այսչափ նպաստավոր չի եղել: Այսօր շատ տաղանդավոր մարդիկ կան Հայաստանում, ինչը կարող է գրավել տաղանդաշատ այլ մարդկանց ներհոսք որ ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից: Կարիք կա այդ տաղանդն ուղղելու այնպիսի կազմակերպությունների ստեղծման համար, որոնք իրենց գաղափարներով և արտադրանքով կլինեն մրցունակ միջազգային մակարդակով: Այս ամենը հնարավոր է մեզ հասանելի տեխնոլոգիայի և հաղորդակցության շնորհիվ», – նշեց Ռոջեր Ստրաուքը:
«Ուրախ ենք տեսնել, որ StartUp Cup-ը տարեցտարի ընդլայնվում է: Ես նկատում եմ Հայաստանում ձեռնարկատիրական ոգու և ստարտափների գործունեության աննախադեպ աճ: Այս տարի ստացել ենք 156 հայտադիմում Հայաստանի 12 քաղաքներից և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից, այն դեպքում, երբ անցած տարի ունեինք ընդամենը 77-ը: Վստահ ենք, որ գալիք տարիներին կունենանք ավելի շատ հայտադիմումներ», – նշեց Այ Էյ Բի Բիզնեսի միջազգային ակադեմիայի և միջոցառման կազմակերպիչ Արաքսյա Մարտիրոսյանը:
«Հայաստանն ունի գիտական մտքի և նորարարության մեծ ներուժ: Եվրոպական միությունը՝ որպես Հայաստանում ամենամեծ ներդրող և դոնոր, ցանկանում է նպաստել Հայաստանում գիտության և նորարարության զարգացմանը: Ամենակարևոր աջակցությունն այն է, որ Հայաստանը կարող է լիարժեք օգտվել հետազոտությունների և նորարարությունների իրականացմանն ուղղված Եվրոպական միության ամենամեծ ծրագրից` ԵՄ անդամ պետությունների համար նախատեսված պայմաններով » – նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:
Առաջնության կազմակերպիչն է Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիան, որի առաքելությունն է ապահովել մարդկային ռեսուրսների զարգացումն ու աճը Հայաստանում և տարածաշրջանում` առաջարկելով մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ:
Միջոցառման աջակիցներն են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Deem Communications ընկերությունը, Հայաստան ծառատունկ ծրագիրը («Էյ Թի Փի»), BizNest ձեռներեցության կենտրոնը և «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցը:
Armenia StartUp Cup-ի մասին – StartUp Cup-ը բիզնես մոդելների միջազգային մրցույթ է, որը մշակվել է սաղմնային փուլում գտնվող ձեռներեցական ծրագրերին համայնքային մակարդակով երկարաժամկետ աջակցություն տրամադրելու նպատակով: Armenia StartUp Cup-ը Հայաստանում իրականացվում է արդեն 4-րդ անգամ և հանդես է գալիս որպես StartUp Cup համաշխարհային ցանցի մի մաս: StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի գաղափարը ծնվել է Սիլիկոնյան հովտում: 2012թ.-ից ի վեր 208 մրցույթ իրականացվել է 72 երկրում, որին մասնակցել է 77982 ձեռնարկատեր, ստեղծվել է 43384 աշխատատեղ, և արվել է 744,527,056 ԱՄՆ դոլարի չափով ներդրում: Մանրամասների համար այցելեք www.startupcup.com:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է